Անվստահությունը որպես գործոն Ալիևը՝ Հարավային Կովկասում խաղաղության խոչընդոտների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից, Շուշայի III գլոբալ մեդիա ֆորումի Խանքենդի քաղաքում՝ այս լայնածավալ միջոցառման մասնակիցների հետ հանդիպմանը արված հայտարարությունները շարունակում են մնալ միջազգային հանրության և առաջատար համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Նշենք, որ պետության ղեկավարը, մասնավորապես, սպառիչ պատասխաններ տվեց՝ հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերվող հարցերին՝ հստակ շեշտադրումներ անելով Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վրա։ Այսպես, նախագահ Ալիևը պարզություն մտցրեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրման հեռանկարներում, հերթական անգամ ընդգծելով Երևանի կողմից Բաքվի երկու առանցքային պայմանների կատարման անհրաժեշտությունը։
«Կարծում եմ, մենք շատ մոտ ենք խաղաղ պայմանագրի ստորագրմանը, այն կարող է ստորագրվել անմիջապես Հայաստանի սահմանադրությունում փոփոխություններ մտցնելուց և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո», - ասել է Իլհամ Ալիևը, հերթական անգամ հստակ ուղերձ հղելով միջազգային հանրությանը այն մասին, որ սկզբունքային նշանակություն ներկայացնող հարցերում Ադրբեջանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։
Ինչպես հայտնի է, պաշտոնական Երևանը, չնայած Հայաստանի ղեկավարության՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման իր հավատարմության մասին բարձրաձայն հայտարարություններին, դեռևս խուսափում է Բաքվի առանցքային պահանջները կատարելուց։ Այսպես, Հայաստանի գործող ահմանադրության նախաբանում կա հղում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող Անկախության հռչակագրին։
2024 թվականի հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանին պետք է՝ «նոր աշխարհաքաղաքական պայմաններում երկրի կենսունակությունը ապահովող նոր սահմանադրություն», ավելի ուշ ճշտելով, որ գործող սահմանադրության հիմքում դրված Անկախության հռչակագրի դրույթները երկրին սպառնում են պատերազմով։
Այնուհետև Փաշինյանը հայտնել է, որ իշխանությունները պլանավորում են նոր սահմանադրության ընդունման վերաբերյալ հանրաքվե անցկացնել 2027 թվականին՝ դրանով հանդերձ նշելով, որ նրա թիմում քննարկվում է նաև հանրաքվե անցկացնելու հնարավորությունը՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ։ Այդ ժամանակ նա պնդում էր, որ սահմանադրության փոփոխությունը՝ բացառապես ներքին քաղաքականության հարց է և տարածաշրջանային կամ միջազգային ազդեցություն չի ունենա։ Ինչպես տեսնում ենք, խոսքեր և միայն խոսքեր...
Ոչ վաղուցվա անցյալի իրադարձությունները՝ ադրբեջանական տարածքների գրեթե երեսունամյա հայկական օկուպացիան, Հայաստանի ղեկավարության անհետևողական քաղաքականությունը, մեր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց Երևանի հրաժարվելը՝ միայն խորացնում են անվստահությունը պաշտոնական Երևանի նկատմամբ: Իսկ Փաշինյանի հայտարարություններում բացահայտ նկատվող անհետևողականությունը, որոնք բացի այդ էլ առանձնանում են իրենց սադրիչ բնույթով՝ առանձին պատմություն է, որին արժե ուշադրություն դարձնել:
Այսպես, հիշեցնենք, որ 2019 թվականին Հայաստանի վարչապետը Խանքենդիում 7-րդ համահայկական ամառային խաղերի բացմանը նվիրված հանրահավաքում հայտարարեց, որ «Ղարաբաղը՝ Հայաստանն է և վերջակետ», 2020 թվականի հոկտեմբերին «BBC World News»-ին տված հարցազրույցում նա նորից պոռթկաց, որ «Ղարաբաղը՝ Հայաստան է»՝ հավելելով, որ իբր «ահաբեկիչների օգնությամբ Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա»։
2022 թվականի հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ հրապարակավ ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, սակայն անցյալ շաբաթ, հանդես գալով մամուլի ասուլիսում անսպասելիորեն հայտարարեց, որ «նա այս որոշումը կայացրել է դեռևս 2022 թվականի սեպտեմբերին, այն բանից հետո, երբ Հայաստանը օգնություն չի ստացել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), որին նա դիմել էր Ադրբեջանի սպառնալիքի պատճառով»։ Այսինքն, ըստ էության, Հայաստանի վարչապետը հստակեցրել է, որ իր կողմից Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելը՝ հարկադրված միջոց է, այլ ոչ թե Երևանի գիտակցված որոշում։
Այս ամենը միասին վերցրած Բաքվին հիմք է տալիս կասկածել հայկական կողմի խաղաղ մոտեցումներին, քանի որ չկան երաշխիքներ, որ Հայաստանի իշխանությունները նորից չեն փոխի իրենց դիրքորոշումը Ղարաբաղի հարցում: Այս պահը նույնպես նախագահ Իլհամ Ալիևը չի անտեսել՝ խոսելով Աբու Դաբիում Հայաստանի վարչապետի հետ վերջերս կայացած հանդիպման մասին։
«Թեմաներից մեկը, որոնք մենք քննարկել ենք՝ կողմերի միջև վստահության չափազանց ցածր մակարդակն է, և դա միանգամայն բացատրելի է: Մեր դիրքորոշումը միշտ մնացել է անփոփոխ. ինչպես ասել եմ, Ղարաբաղը՝ Ադրբեջան է, և այդպես էլ շարունակում եմ ասել: Միևնույն ժամանակ, հայկական դիրքորոշումը փոխվել է: Կան արդյո՞ք երաշխիքներ, որ դա նորից տեղի չի ունենա: Ես այդպիսիք չունեմ: Հետևաբար, անհրաժեշտ են միջազգային իրավական մեխանիզմներ, որոնք վերջնականապես վերջ կդնեն անջատողականությանը: Դրա համար, մասնավորապես, պահանջվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և փոփոխությունների մցնում Հայաստանի սահմանադրության մեջ», - ընդգծել է Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահը մատնանշել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության այն խնդիրները, որոնք տորպեդահարում են տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները։
«Հայաստանի և Ադրբեջանի շահերը կարող են համընկնել, սակայն Երևանի գործողությունները չեն նպաստում տարածաշրջանային ինտեգրմանը։ Հայաստանը դա միշտ այլ կերպ է տեսել։ Եթե չլիներ օկուպացիան, ադրբեջանցիների տեղահանությունը, ցեղասպանությունը՝ Հարավային Կովկասում իրավիճակը բոլորովին այլ կլիներ։ Հարավային Կովկասը վաղուց ինտեգրված կլիներ, և այդքան ժամանակ չէր կորչի», - ասել է նախագահ Ալիևը՝ ընդգծելով, որ պատճառը կայանում է ԽՍՀՄ փլուզումից ի վեր Հայաստանը կառավարող ռեժիմների օկուպացիոն բնույթում։
«Նրանցից ոչ մեկը միմյանցից չէր տարբերվում իրենց ադրբեջանաֆոբիայով և Ադրբեջանի նկատմամբ չպատճառաբանված ագրեսիայով», - ընդգծել է պետության ղեկավարը։
Ինչպե՞ս կարելի է այստեղ չհիշել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը հայերի և ադրբեջանցիների «էթնիկ անհամատեղելիության» մասին։ Շատ վառ իլյուստրացիա այն ագրեսորական, ադրբեջանցիների նկատմամբ ատելությամբ լի քաղաքականությանը, որը Հայաստանի իշխանությունները անցկացրել են շատ տարիների ընթացքում։
Այս ամենից բացի, կա ևս մեկ բացասական գործոն՝ դա այսպես կոչված ԵՄ-ի «դիտորդական առաքելությունն» է (EUMA), որից Հայաստանի կառավարությունը կառչում է ինչպես խեղդվողը ծղոտից, համառորեն շարունակելով այն ներկայացնել որպես «կարևոր պայման տարածաշրջանում անվտանգությունը ապահովելու համար»։
Առաքելության պաշտոնապես հայտարարված նպատակը՝ Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության խթանումն է, բայց իրականում այն նպատակաուղղված զբաղվում է լրտեսական գործունեությամբ և Ադրբեջանի, Իրանի, և ընդհանուր առմամբ տարածաշրջանի վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքմամբ։
Պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է, որ այդ առաքելության կազմում որպես դիտորդներ գործում են հատուկ ծառայությունների և ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ և պահանջել է դրա դուրսբերումը Հայաստանի տարածքից։
Տարածաշրջանի ապակայունացմանը նպատակադրված այս միանգամայն կասկածելի եվրոպական առաքելության նկատմամբ Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Բացառությամբ Հայաստանի, տարածաշրջանային բոլոր երկրների համար ակնհայտ է, որ Երևանի եվրոպական հովանավորները ակտիվորեն հետապնդում են Հարավային Կովկասում կայունության ապահովման խնդիրներին հակասող իրենց սեփական ռազմավարական շահերը։ Կուրորեն հետևելով արևմտյան հովանավորների, առաջին հերթին Հայաստանում ԵՄ-ի առաքելության ընդլայնման գործում ակտիվ դեր խաղացած Ֆրանսիայի հրահանգներին՝ պաշտոնական Երևանը վտանգի տակ է դնում տարածաշրջանի կայունությունը և անվտանգությունը։ Ահա թե ինչու նախագահ Ալիևի կողմից Շուշայի III գլոբալ մեդիա ֆորումում հնչեցված թեզերը ունեն վիթխարի նշանակություն՝ Հարավային Կովկասում կայունության պահպանման համար և պետք է լսվեն միջազգային հանրության կողմից։