Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանը հայտարարում է Ղարաբաղի հայերին անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին
16 Դեկտեմբերի 2022 09:51
«Ղարաբաղի հայ բնակչությունը սննդի կամ դեղորայքի խնդիր չունի, Ադրբեջանը պատրաստ է ցանկացած մարդասիրական օգնություն ցուցաբերել»:
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը պատասխանատվություն չի կրում այդ տարածքում գազի մատակարարման համար.
«Այսինքն՝ գազի մասին բոլոր խոսակցությունները շինծու են։ Լեռնային շրջաններում պարբերաբար խնդիրներ են առաջանում՝ կապված ցուրտ եղանակի հետ։ Տեղի հայ բնակչության ղեկավարները կեղծ տեղեկություններ են տարածում, իսկ իրենք՝ խուսափում են շփումից»։
Caliber.Az
Դիտումներ: 72