Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանն ու Լեհաստանը խորհրդակցություն են անցկացրել ռազմավարական գործընկերության շուրջ
06 Հունիսի 2024 10:19
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Լեհաստանի արտգործնախարարության պետքարտուղարի տեղակալ Մարեկ Պրավդայի հետ քննարկել է համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակը։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։
Ջեյհուն Բայրամովը լեհական կողմին տեղեկացրել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանում (COP29) Ադրբեջանի նախագահության շրջանակներում կատարված աշխատանքների և պլանների մասին և նշել, որ առկա են լեհական կողմի հետ համագործակցության լրացուցիչ հնարավորություններ COP29-ի շրջանակներում կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոլորտում:
Caliber.Az
Դիտումներ: 121