twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Բաքվում նեոգաղութատիրության դեմ պայքարին նվիրված միջազգային համաժողով կանցկացվի

22 Օգոստոսի 2024 11:39

Baku Initiative Group-ը (BIG) և Bonaire Movement for Human Rights and Change-ն այսօր Բաքվում միջազգային համաժողով կանցկացնեն՝ նվիրված Նիդեռլանդների գաղութ հանդիսացող Բոնեյր կղզում տիրող իրավիճակին։

Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, «Բոնեյր կղզու ինքնորոշման ուղին Բաքվում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի միջոցով» խորագրով համաժողովին կմասնակցեն՝ գաղութատիրության դեմ պայքարող Բոնեյր ժողովրդի ներկայացուցիչներ, ինչպես նաև պաշտոնատար անձինք՝ Բելիզից, Սենթ Վինսենթ և Գրենադիններից, Սուրինամից, Սենթ Լյուսիայից, Մեծ Բրիտանիայից, Մեքսիկայից, Նիդեռլանդներից, ՄԱԿ-ից և այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններից, իրավապաշտպաններ, ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարներ, ապագաղութացման հարցերով փորձագետներ և հետազոտողներ:

Բացի այդ, համաժողովին կմասնակցեն՝ Սենթ Վինսենթի և Գրենադինների կառավարության հատուկ ներկայացուցիչը, ՄԱԿ-ում Բելիզի մշտական ներկայացուցիչը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդության հարցերով բանագնացը, «Կարիբյան համայնք» միջազգային կազմակերպության երիտասարդության դեսպանը, ՄԱԿ-ի աֆրիկյան ժողովուրդների հարցերով մշտական ֆորումի նախագահը և այլ բարձրաստիճան անձինքր:

Կոնֆերանսում կքննարկվե՝ն Բոնեյրի ժողովրդի պայքարը հոլանդական գաղութատիրությունից ազատագրվելու համար, ինչպես նաև այն աշխատանքները, որոնք տարվում են հարցը համապատասխան միջազգային կազմակերպությունների օրակարգ բերելու ուղղությամբ։

Caliber.Az
Դիտումներ: 299

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading