Ե՞րբ կսկսվի Ադրբեջանում «Եվրո-5» բենզինի արտադրությունը
Բաքվի SOCAR-ի Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը (ԲՆՎԳ) այս ամիս նախատեսում է սկսել՝ ավտոմոբիլային բենզինի արտադրությունը՝ համաձայն «Եվրո-5» բնապահպանական չափանիշների:
Այս մասին Report-ին հայտնել են SOCAR-ից։
«2023 թվականի մայիսին գործարանը սկսել է դիզելային վառելիքի արտադրությունը՝ համաձայն «Եվրո-5» ստանդարտների, 2024 թվականի հունիսին, ԲՆՎԳ-ն նախատեսում է սկսել ավտոմոբիլային բենզինի արտադրությունը՝ համաձայն «Եվրո-5» ստանդարտների», - նշել են ընկերությունում։
SOCAR-ի տվյալներով՝ այս տարի վերակառուցման և արդիականացման շրջանակներում ԲՆՎԳ-ում շահագործման է հանձնվել իզոմերացման և MTBE սարքը ։
Ընկերությունում հայտնել են նաև, որ վերջին 70 տարիների ընթացքում գործարանը վերամշակել է մոտ 370 մլն տոննա նավթ։
Հիշեցնենք, որ 2023 թվականին ԲՆՎԳ-ում վերամշակվել է 6,3 մլն տոննա նավթ, որի արդյունքում արդյունահանվել է 1,5 մլն տոննա ավտոմոբիլային բենզին։