Աշխարհ
A+
A-
ԵՀ ղեկավար. Մենք աշխատում ենք գազի հուսալի մատակարարների անցնելու ուղղությամբ, ինչպիսին Ադրբեջանն է
08 Սեպտեմբերի 2022 15:20
Եվրոպան քայլեր է ձեռնարկում ռուսական գազից այլ վստահելի մատակարարների՝ ԱՄՆ, Նորվեգիա, Ադրբեջան, Ալժիր և այլն անցնելու ուղղությամբ։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասված է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարության մեջ։
«Մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի Ռուսաստանից անցնենք այլ հուսալի մատակարարների, ինչպիսիք են, օրինակ, ԱՄՆ-ը կամ Նորվեգիան, Ադրբեջանը, Ալժիրը և այլն: Փաստորեն, այսօր Նորվեգիան ավելի շատ գազ է մատակարարում Եվրամիությանը, քան Ռուսաստանը»,- ասել է նա:
Caliber.Az
Դիտումներ: 489