Իրանի նենգամիտ ուղերձը Ադրբեջանին «հանդարտեցնելու համար» Ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ
Ինչպես փոխանցում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով «AZfront» տելեգրամ-ալիքին, նոյեմբերի 20-ի երեկոյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ զուգորդված՝ իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը հրապարակել է Իրանի Գերագույն առաջնորդ Խամենեիի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Վելայաթիի՝ Ադրբեջանի առնչությամբ հայտարարության կարճ և մանրամասն տարբերակը։ Այն կարող է թվալ որպես վերջին ամսվա ընթացքում երկու երկրների միջև լարվածության աճից հետո հարաբերությունների նորմալացմանը ուղղված ուղերձ: Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հրապարակել է այդ ուղղերձի համառոտ տարբերակի բացառապես հանդարտեցնող կոչերը։ Բայց Վելայաթիի հայտարարությունը, հատկապես դրա մանրամասն տարբերակը, հեռու է այնքան էլ միանշանակ լինելուց։
Հանդարտեցնող հաղորդագրություններ
▪️ «Վերջին շաբաթներին ինչ-որ մեկը չգիտությամբ, իսկ ինչ-որ մեկը միտումնավոր լուրեր է տարածում այն մասին, որ Իրանը ցանկանում է պատերազմ սկսել Ադրբեջանի հետ։ Սա ստոր զրպարտություն է Իրանի դեմ։ Թեհրանը չի պլանավորում հարձակվել որևէ հարևան երկրի վրա, հատկապես նույն ռասսայի, լեզվի, կրոնի, սովորույթների, պատմության մարդկանց վրա, այսինքն ադրբեջանական ժողովուրդը՝ մեր աչքի լույսն է»։
▪️ «Եթե մի օր Ադրբեջանը ենթարկվի մեկ այլ պետության կողմից հարձակման, ապա Իրանը կլինի նրա հենարանը (Ադրբեջանի):
▪️ «Չնայած նրան, որ մեր և Արազից հյուսիս ապրող ադրբեջանցիների միջև կան տարանջատումներ, մենք չենք փորձում ջնջել սահմանները և գրավել ինչ որ տեղեր»։
Երկիմաստ և սադրիչ հաղորդագրություններ
▪️ «Ադրբեջանը եղել է, կա և կլինի Իրանի կարևոր մասը… Յուրաքանչյուր ադրբեջանցի՝ իրանցի է, իսկ յուրաքանչյուր իրանցին՝ ադրբեջանցի է, նույնիսկ եթե այդ ադրբեջանցին և իրանցին գտնվում են Իրանի սահմաններից դուրս և ունեն այլ անձնագիր»:
▪️ Ադրբեջանցի ականավոր բանաստեղծ Նիզամի Գյանջևին հայտարարության մեջ նշվում է, որպես «մեծ պարսիկ բանաստեղծ»; ինչպես նաև նշվում է, որ ադրբեջանցիները ռուսների դեմ կռվել են պարսից գահաժառանգի առաջնորդությամբ։
▪️ Ուղերձը վերարտադրում է՝ Հայաստան կատարած իր վերջին այցի ընթացքում Իրանի ԱԳՆ ղեկավարի կողմից Զանգեզուրի միջանցքի դեմ Թեհրանի հստակ հնչեցրած դիրքորոշումը։ «Եթե տարածաշրջանի երկրներից որևէ մեկը ցանկանա խախտել Իրանի հյուսիս-արևմուտքի անվտանգությունը՝ խախտելով սահմանները, մենք անպայման կհակառակվենք դրան և դա կկանխենք»,- սա արդեն թաքնված սպառնալիք է Բաքվի հասցեին։ Նշվում է, որ Իրանը կհակազդի սահմանների «ցանկացած անօրինական փոփոխությանը», «նույնիսկ եթե դա մեր հարեւաններից մեկն է կամ մի քանիսը»։
▪️ Հայտարարության մեջ չորս անգամ հիշատակվում է «սիոնիստները» (այսինքն՝ Իսրայելը): Նրանք մեղադրվում են տարածաշրջանի գործերին միջամտելու փորձի մեջ, նրանց հասցեին կիսաբացահայտ-կիսաակնարկորեն հնչում են տարբեր սպառնալիքներ։ Իսրայելում դեսպանատուն բացելու Ադրբեջանի խորհրդարանի որոշման ֆոնին սա ունի բացահայտ սադրանքի տեսք։
▪️ Բացի Իսրայելից, հայտարարությունը կրկնակի պարունակում է հարձակումներ թուրքերի հասցեին։ Թուրքական «Daily Sabah»-ի խմբագրությունը մեղադրվում է իրանցի ադրբեջանցիներին Բաքվի օգտին սադրանքների հրահրելու մեջ։ Առավել ևս, թուրքերը համեմատվում են սիոնիստների հետ։ Իբր 1918 թվականին նրանք «հարձակվել են» Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության վրա։ Թուրքերն իբր «ցանկացել են օկուպացնել Ադրբեջանը, նույնիսկ նրա հիմնական բնակիչներին դուրս մղելու գնով»։ «Օսմանյան զորքերի և ադրբեջանցիների միջև ծավալվել է կատաղի պատերազմ…»,- հաստատվում է հայտարարության մեջ, ինչը բացարձակապես հակասում է պատմական փաստերին։
Ուղերձ՝ ոչ միայն Ադրբեջանին
Ինչպես երևում է բովանդակությունից և քողարկված հաղորդագրություններից, այս ուղերձը հղվել է ոչ միայն պաշտոնական Բաքվին, այլ նաև Հարավային Ադրբեջանի բնակիչներին, ովքեր վերջին երկու ամիսների ընթացքում զանգվածաբար ընդդիմանում են իրանական ռեժիմին։ Վելայաթին ընդգծում է երկու ժողովուրդների դարավոր մտերմությունը՝ այնուամենայնիվ չմոռանալով նշել պարսիկների ավանդական գերակայությունը։ Փոխարենը հիմա «մեր երկրի գլխին կանգնած են մեծ ադրբեջանցիները»։ Իսկ Իրանի շարքային ադրբեջանցիներին ռեժիմի դեմ սդրանքների են հրահրում իբր թուրքերը։