Քաղաքականություն
A+
A-
Լիտվան աջակցում է՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի և ԵՄ-ի ջանքերին
08 Մայիսի 2023 15:15
Լիտվան աջակցում է ԱՄՆ-ի և Եվրամիության ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման արդյունքներով ճեպազրույցում։
Նա նշել է, որ երկրների միջև հարաբերությունների կարգավորումը համապատասխանում է ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի շահերին։
«Մենք շատ ուշադիր հետևում ենք Հարավային Կովկասի իրավիճակին՝ մեծ մտահոգությամբ և միևնույն ժամանակ խաղաղության մեծ հույսերով», - ասել է նա։
Caliber.Az
Դիտումներ: 69