Հայամետ սենատոր Մենենդեսի վարկանիշը անկում է ապրում Հարցման անսփոփելի արդյունքները
Համաձայն Մոնմութի համալսարանի հարցման արդյունքների՝ Նյու Ջերսիից հայամետ սենատոր Բոբ Մենենդեսի վարկանիշը նվազել է նոր դաշնային հետաքննության ֆոնին:
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով Politico-ին։
Հարցման արդյունքների համաձայն՝ Մենենդեսը, որը հաջորդ տարի պետք է վերընտրվի, ստացել է Նյու Ջերսիի չափահասների 35%-ի աջակցությունը, իսկ 44%-ը դեմ են արտահայտվել նրան: Գրանցված ընտրողների շրջանում նրա վարկանիշը կազմում է 36%, ինչը ցածր է 2022 թվականի ցուցանիշից:
«Սենատոր Մենենդեսի մասին հանրային կարծիքը վերջին ութ տարիների ընթացքում տատանվել է դրականից դեպի բացասական», - ասում է Մոնմութի համալսարանին առընթեր Անկախ սոցհարցման ինստիտուտի տնօրեն Պատրիկ Մյուրեյը: «Ընթացիկ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ նոր դաշնային հետաքննության մասին լուրերը ազդում են այս թվերի վրա»: