Քաղաքականություն
A+
A-
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև
24 Օգոստոսի 2022 09:44
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջև։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը:
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ներկա իրավիճակի և երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ։ Քննարկվել են Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում համագործակցության ուղղությունները, ինչպես նաև միջազգային հարթակներում գործունեության հարցեր։
Caliber.Az
Դիտումներ: 93