ՅՈՒՆԻՍԵՖ-ը Ղարաբաղում իրագործման համար նախագիծ է առաջարկել ԼՈՒՍԱՆԿԱՐ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) առաջարկ է արել Ադրբեջանի Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման ասոցիացիային (TƏBİB)՝ կապված Ղարաբաղում բժշկական ծառայության հետ։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս հարցը քննարկվել է՝ TƏBİB խորհրդի նախագահ Վուգար Գուրբանովի և Ադրբեջանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ալեքս Հայկենսի հանդիպման ժամանակ։
Հանդիպմանը քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ բուժաշխատողների ներուժի հզորացումը, նրանց կայուն մասնագիտական զարգացման համար մեխանիզմի ստեղծումը, ներառյալ առցանց և հիբրիդային ձևաչափով խորացված ուսուցման դասընթացների կազմակերպումը և այլն։
Ադրբեջանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի ղեկավար Ալեքս Հայկենսն առաջարկել է Ղարաբաղի տարածաշրջանում սկսել «Հովանավորչության ծառայության համընդհանուր առաջադեմ մոդել» նախագծի իրականացումը, որը հաջողությամբ իրականացվում է հանրապետության մի շարք շրջաններում։ TƏBİB-ը բարձր է գնահատել առաջարկը, քննարկվել է Զանգիլանի շրջանի Աղալը գյուղի ավելացումը նախագծին։