Նախագահական ընտրությունների հետ կապված փորձագիտական հանձնաժողովներ են ձևավորվում
Ադրբեջանում ստեղծվում են փորձագիտական հանձնաժողովներ՝ կապված արտահերթ նախագահական ընտրությունների հետ, որոնք կանցկացվեն փետրվարի 7-ին։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Արիֆա Մուխտարովան՝ ընտրական վեճերի դատական լուծմանը նվիրված միջոցառմանը։
Նրա խոսքով, քաղաքացիների ընտրական իրավունքները խախտող որոշումների, գործողությունների կամ անգործության վերաբերյալ բողոքները քննարկելու համար՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստեղծվում է 9 հոգուց, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում՝ երեք հոգուց բաղկացած փորձագիտական հանձնաժողով։
Ա.Մուխտարովան հիշեցրել է, որ բողոքները պետք է պարունակեն ամբողջական տեղեկատվություն՝ ընտրական գործընթացի կոնկրետ սուբյեկտի անօրինական գործողության կամ անգործության մասին։