Տարածաշրջան
A+
A-
Չավուշօղլու. Թուրքերի ճանապարհն անցնում է Շուշայով, Ջեբրայիլով և Զանգեզուրով
25 Մայիսի 2023 11:44
Թուրքերի ճանապարհն անցնում է Շուշայով, Ջաբրայիլով և Զանգեզուրով՝ հին թուրքական երկիր, որտեղ նահատակների արյուն է թափվել։
Caliber.Az-ը հայտնում է, որ այս մասին Անթալիա նահանգի Քեփեզ քաղաքում իր ելույթի ժամանակ հայտարարել է՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նա նաև քննադատել է «Ազգի միություն»-ից թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ տրանսպորտային նախագծում Ադրբեջանի բացակայության համար:
«Այսօր Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ նրանք պատրաստ են ճանաչել Ադրբեջանի, այդ թվում՝ Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը։ Ինչու՞ եք այդքան մտահված, ի՞նչ եք ուզում Ադրբեջանից»,-ընդգծել է դիվանագետը։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ ժամանակակից Թուրքիան պաշտպանում է ոչ միայն իր, այլև ողջ թուրքական աշխարհի շահերը։
Caliber.Az
Դիտումներ: 84