Քաղաքականություն
A+
A-
Պուտինը հայտարարել է, որ Ալիևի հետ կհանդիպի Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում
12 0Հոկտեմբերի 2023 09:28
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է՝ Ղրղզստանում ԱՊՀ գագաթնաժողովում հանդիպում ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես կհանդիպեմ նախագահ Ալիևի հետ Ղրղզստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում»,- ասել է ՌԴ նախագահը՝ Ռուսական էներգետիկ շաբաթվա լիագումար նիստում։
Մասնավորապես, Պուտինի խոսքով, երկրների ղեկավարները նախատեսում են քննարկել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի կառուցումը։ «Ադրբեջանն ունի բազմաթիվ ընթացիկ խնդիրներ, բայց ոչ ոք չի հրաժարվում այդ նախագծից»,- նշել է ՌԴ ղեկավարը։
Caliber.Az
Դիտումներ: 128