Տնտեսություն
A+
A-
Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարարը հանդիպում է անցկացրել Ադրբեջանի դեսպանի հետ
15 Ապրիլի 2022 17:41
Ապրիլի 15-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անատոլի Ռուդենկոն ընդունել է՝ ՌԴ-ում Ադրբեջանի Հանրապետության դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուն։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությանը, քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ առաջին հերթին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների կատարման համատեքստում։
Անդրադարձ է կատարվել նաև՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացմանը վերաբերող տարածաշրջանային հարցերի մի շարք ասպեկտների։
Caliber.Az
Դիտումներ: 152