Տարածաշրջան
A+
A-
Փաշինյանը մեկնել է Մյունխեն՝ իր հետ տանելով պաշտպանության նախարարին ու ԱԳՆ ղեկավարին
16 Փետրվարի 2024 15:25
Փետրվարի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն։
Ինչպես տեղեկացնում է Caliber.Az-ը, այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Հայաստանի կառավարության ղեկավարը կմասնակցի՝ Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։
Միջազգային ֆորումի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։
Հաղորդվում է նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մյունխենի անվտանգության համաժողովին կմասնակցեն նաև՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։
Caliber.Az
Դիտումներ: 128