Փոխարտգործնախարար. Խաղաղ բանակցությունների գործընթացը պետք է հիմնված լինի հինգ կետի վրա
«Բրյուսելյան հանդիպումից հետո և այս հանդիպմանը նախորդած գործընթացների արդյունքում վստահություն կա, որ հայկական կողմը համաձայնել է խաղաղ համաձայնագրի գործընթացին, ինչպես նաև սահմանազատմանը։ Բանակցային գործընթացը պետք է տեղի ունենա այն հինգ կետերի հիման վրա, որոնք մենք առաջարկել ենք Հայաստանին»։
Ինչպես ահյտնում է Caliber.Az-ը, աս մասին, հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։
«Մենք ելնում ենք նրանից, որ նպատակահարմար չէ գործընթացը սկսել ինչ-որ նախապայմաններով, սա նշանակում է բուն գործընթացի խախտում։
Չնայած նրան, որ Հայաստանում ընդդիմության կողմից որոշակի բողոքներ կան, այնուամենայնիվ, այս երկրի իշխանությունը չի հրաժարվել այս գործընթացից։ Ինչ վերաբերում է աշխատանքային խմբերի գործունեությանը, ապա փոխվարչապետների մակարդակով շարունակվում է նրանց գործունեությունը եթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված»։