Ադրբեջանում կառուցվում է անկախության շրջանի խոշորագույն էլեկտրակայանը ԼՈՒՍԱՆԿԱՐ/ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ադրբեջանում կառուցվում է անկախության շրջանի խոշորագույն էլեկտրակայանը։
Сaliber.Az-ը՝ հղում անելով «Ազերէներժի» ԲԲԸ-ին, հայտնում է, որ ընկերությունն արագ տեմպերով իրականացնում է էլեկտրակայանի շինարարաությունը, որի հիմքը գցվել է այս տարվա փետրվարին։
1280 մեգավատ հզորությամբ նոր էլեկտրակայանի շինարարությունը, որը կկառուցվի Մինգեչևիրում գտնվող «Ազերբայջան» ՋԷԿ-ի տարածքում, իրականացվում է՝ Ադրբեջանում մասնագիտացված տեղական ընկերությունների կողմից։ Կայանի կառուցման վերահսկողությունն իրականացնում են՝ իտալական AFRY խորհրդատվական ընկերությունը և իսպանական IDOM նախագծային ընկերությունը։
AFRY խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Սալիհ Թուրանի խոսքով, շինարարությունը ներկայումս ընթանում է նախատեսված ժամկետից երկու ամսով շուտ. «Շինարարության ավարտից հետո կտեղադրվեն սարքավորումները»:
Մոտ ապագայում իտալական Ansaldo Energia ընկերության արտադրած գազային տուրբիններն ու գեներատորները կբեռնվեն նավի վրա և կուղարկվեն Ադրբեջան։