twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Լաչինի հրետակոծում. Հայաստանը նպատակադրված է իրավիճակը սրելուն Տիխանսկին և Սիտնիկովը՝ Caliber.Az-կայքում

09 Հունվարի 2025 09:22

Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախխարարը երկու անգամ հանդես է եկել հաղորդագրությամբ այն մասին, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքերից մի քանի անգամ  գնդակոծել են՝ Լաչինի շրջանի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերը։ Այստեղ ի՞նչ կարելի է ասել։ Հնարավոր է, որ Փաշինյանը ուզում է ռևանշի գաղափարին իր հավատարմությունը հայ ժողովրդին ցույց տալ ոչ թե խոսքով, այլ գործով։ Առավել ևս, Caliber.Az-ը մի անգամ չէ, որ զգուշացրել է այն մասին, որ Փաշինյանի թիմը որդեգրում է  Ադրբեջանի դեմ փոքր հաղթական պատերազմի ծրագիր, ինչի արդյունքում Հայաստանը հույս ունի մի փոքր կտոր զավթել պայմանական սահմանին։ Նման քայլով Փաշինյանը զգալիորեն կամրապնդեր իր վարկանիշը՝ ցույց տալով, որ ընդունակ է կոշտ որոշումների և ուժով «պաշտպանելու պետության շահերը»։
 
Իսկ ինչպե՞ս են Երևանի նման սադրանքը գնահատում օտարերկրյա քաղաքագետները, որոնց դիմել է Caliber.Az-ի թղթակիցը։
 
Այսպես, բելառուս ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ, Ռուսաստանի Դաշնության Ռազմական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Ալեքսանդր Տիխանսկու կարծիքով, վերջին իրադարձությունների լույսի ներքո ակնհայտ է դառնում, որ առանց միջազգային հանրության վճռական քայլերի՝ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Քանի որ Հայաստանը, շարունակելով խախտել հրադադարը, արհամարհում է խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։
 
«Նման գործողությունները ոչ միայն սպառնում են Ադրբեջանի անվտանգությանը, այլ նաև ռիսկեր են ստեղծում ողջ տարածաշրջանի համար, ներառյալ խաղաղ բնակչության համար, որը արդեն տուժել է նախկին սրացումներից։ Հայ-ադրբեջանական հարաբերություններն այսօր բնութագրվում են խորը անվստահությամբ, նորմալացման բացակայությամբ և շարունակվող լարվածությամբ՝ չնայած երկխոսության և միջազգային հանրության կողմից միջնորդության մի քանի փորձերին։ Ակնհայտ է, որ սահմանին սրելով ռազմաքաղաքական իրավիճակը՝ Հայաստանի իշխող շրջանակները փորձում են խուսափել տարածաշրջանում կայուն խաղաղության տանող հայեցակարգային հարցերի լուծումից։ Սա, առաջին հերթին, հրաժարում է սահմանադրությունը խմբագրելուց, որն այսօր էլ պարունակում է հիմնական կոնֆլիկտային ներուժը։ Արդյունքում պարբերաբար տեղի են ունենում բախումներ, միջադեպեր, ինչը վկայում է խաղաղության փխրունության մասին»,- նշել է քաղաքագետը։
 
Ինչպես համարում է փորձագետը, Հայաստանի պասիվ դիրքորոշման պատճառով չլուծված են մնում հումանիտար հարցերը (պատերազմների ժամանակ անհայտ կորածների ճակատագրի, ազատագրված տարածքների ականազերծման հետ կապված հարցերը ընթանում են դանդաղ և անհավասարաչափ):
 
«Եվս մեկ սրող գործոնը՝ քարոզչությունն է ու տեղեկատվական պատերազմը։ Չէ որ Հայաստանն ակտիվորեն օգտագործում է տեղեկատվական տեխնոլոգիաները հասարակական կարծիք ձևավորելու համար՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում, հաճախ տարածելով քարոզչություն և ապատեղեկատվություն: Սա սրում է լարվածությունը և դժվարացնում փոխզիջումային լուծումներ գտնելը, իսկ զոհի դիրքորոշումը մշտապես   կարկառվում է հանրապետության և օտարերկրյա լրատվամիջոցներում։ Դե և վերջապես, միանգամայն ակնհայտ է, որ սահմանի երկայնքով Հայաստանի բանակային խմբավորումների կուտակումը նպաստում է զինված սադրանքների սրմանը և հետ է մղում՝ հակամարտության երկարաժամկետ և կայուն լուծմանը հասնելու համար փոխզիջումների հասնելու հնարավորությունները»,- եզրափակել է Ա. Տիխանսկին։
 
Իսկ ռուսաստանցի քաղաքագետ և հրապարակախոս Կիրիլ Սիտնիկովի կարծիքով՝ կան Հարավային Կովկասում խաղաղության համար անհանգստանալու բոլոր հիմքերը, քանի որ վերջին ժամանակներում Հայաստանի պահվածքը ակնհայտորեն նպատակադրված է տարածաշրջանում իրավիճակի սրմանը։
 
«Ֆրանսիայի հետ Հայաստանի ակտիվ համագործակցությունը, անցած տարեվերջին Փարիզի հետ ռազմական պայմանագրի ստորագրումը՝ ակնհայտորեն հասարակ բան չէ։ Պարզ է, որ Հայաստանը փորձում է  այդպիսով անմիջապես մի քանի նապաստակ սպանել. Բաքվին ցույց տալ իր մկանների նման ինչ որ բան, ինչպես նաև հնարավորինս արագ դիվերսիֆիկացնել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը։ Սակայն եթե Մոսկվայի համար Հարավային Կովկասում Երեւանի նման չարաճճիությունները՝ ընդամենը գրգռիչ են, ապա Բաքվի համար՝ մտահոգության լուրջ առիթ։ Եվ այն փաստը, որ Հայաստանը նոր տարին բացում է ոչ թե Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններով, այլ սահմանին զինված սադրանքներով, ակնհայտորեն ոչ մի լավ բան մասին չի խոսում։ Միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանի սահմանն այժմ պահպանում են տարբեր խայտաբղետ զինված կառույցներ, ներառյալ ինչ որ կամավորական ստորաբաժանումներ, որոնք, ըստ էության, ոչ թե կադրային զինվորականներ են, այլ այդ նույն անջատողականների մնացորդներ։ Բայց Երևանը հիմա չի կարող հրետակոծությունը վերագրել պարզապես ինչ-որ խելագար հրոսակներին, մանավանդ եթե Բաքուն կոնկրետ հարցեր տա»,- ամփոփել է Կ. Սիտնիկովը:

Caliber.Az
Դիտումներ: 277

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Քանի՞ դպրոց կբացվի Ադրբեջանի ազատագրված տարածքներում։

348
11 Սեպտեմբերի 2025 17:56
2

Առաքելություն հանուն խաղաղության Ադրբեջանի դերը համաշխարհային կոորդինատային համակարգում

239
11 Սեպտեմբերի 2025 17:13
3

Ադրբեջանն ու Հայաստանը՝ Վաշինգտոնից հետո մեկ ամիս անց Հուսեյնովն ու Քոչինյանը՝ Caliber.Az-ի եթերում

239
11 Սեպտեմբերի 2025 16:47
4

Քանի՞ ուսանող կսովորի Ղարաբաղի համալսարանում։ ԹՎԵՐ

231
11 Սեպտեմբերի 2025 17:49
5

Բաքուն և Բելգրադը քննարկել են էներգետիկայի, պաշտպանության և կրթության հարցեր

229
11 Սեպտեմբերի 2025 17:35
6

Ադրբեջանն ու Իսրայելը քննարկել են կապերի զարգացումը

173
12 Սեպտեմբերի 2025 09:31
7

Խաղաղությունը պահանջում է կամք Հայկական վերնախավերը և սահմանադրական հարցը

172
12 Սեպտեմբերի 2025 12:24
8

Պարտվածի հռետորաբանությունը Սարգսյանի երազանքները՝ իշխանության և իրական Հայաստանի մասին

170
12 Սեպտեմբերի 2025 15:32
9

Հայտարարվել է Ադրբեջանի ազատագրված տարածքներում ստեղծվելիք ջրային պաշարների ծավալը

169
11 Սեպտեմբերի 2025 16:46
10

Մեծ վերադարձ. 24 ընտանիք տեղափոխվել է Հադրութ ավան և Բադարա գյուղ

161
12 Սեպտեմբերի 2025 10:36
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading