twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Իրանը պատրաստ է զորք մտցնել Հայաստան Caliber.Az-ի էքսկլյուզիվը

11 Հունվարի 2025 11:35

Caliber.Az-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Երևան կատարած այցի ընթացքում՝ մի շարք պահանջներ է առաջադրել Հայաստանի ղեկավարությանը, որոնց չկատարումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ այդ երկրի համար։ Բայց ամեն ինչի մասին հերթականությամբ:
 
Մերձավոր Արևելքում  մեծ պատերազմը, որը սկսվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, Իրանի Իսլամական Հանրապետության համար հանգեցրել է հսկայական, և նույնիսկ անփոխարինելի կորուստների։ ՑԱԽԱԼ-ի (Իսրաելի պաշտպանության բանակ) հարվածների արդյունքում սկսեց փլուզվել Թեհրանի կողմից տասնամյակներ շարունակ ստեղծված այսպես կոչված Դիմադրության առանցքը։ Այսպիսով, ՀԱՄԱՍ-ը Գազայում է, թեև ամբողջությամբ ոչնչացված չէ, բայց լրջորեն թուլացել է։ Իսրայելի ջախջախիչ հարվածների ներքո «Հեզբոլլահը» գրեթե ամբողջությամբ գլխատվել է, զուգահեռաբար Իսրայելը հարձակվեց իրանական հակաօդային պաշտպանության համակարգերի վրա, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հետ միասին հզոր հարվածներ է հասցրել Յեմենում Հութիների բազաին։ Եվ 2024 թվականի վերջին Իրանը զրկվեց Դիմադրության առանցքում իր գլխավոր «ակտիվից»՝ Բաշար Ասադի ռեժիմից Սիրիայում։
 
Հասկանալով, որ իր սահմանների գրեթե ողջ պարագծով պարտություն է կրում, Իրանը հիմա փորձում է պաշտպանվել գոնե հյուսիսից։ Եվ այստեղ, ինչպես գիտեք, Թեհրանը մտահոգվելու էական պատճառներ ունի՝ հաշվի առնելով Հայաստանի վերածվելը Արևմուտքի ֆորպոստի։ Եվ հենց այստեղ է սկսվում ամենահետաքրքիրը:
 
Ինչպես արդեն հայտնի է, հունվարի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին։ Հանդիպման ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է, որ Բաքուն հանդես է գալիս տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանային երկրների կողմից լուծման օգտին, և այս կապակցությամբ հենց Ադրբեջանն է հանդես եկել՝ տարածաշրջանային համագործակցության բնույթ կրող 3+3 ձևաչափի նախաձեռնող։ Եվս մեկ անգամ նշվել է  արտատարածաշրջանային արտաքին ուժերի տարածաշրջան ներգրավելու անթույլատրելիությունը։
 
Այստեղ Իրանի համար մի տեսակ ամեն ինչ հասկանալի է։ Ադրբեջանը իր գործընկերների հետ հարաբերություններում՝ կանխատեսելի և ազնիվ պետություն է։ Առաջինը՝ Ադրբեջանը վարում է անկախ արտաքին քաղաքակություն և մտադիր չէ իր տարածքը վերածել հրաձգարանի արևմտյան ուժերի համար։ Երկրորդը՝ Ադրբեջանի տարածքում չկան օտարերկրյա ռազմակայաններ, որոնք Իրանում կարող են դիտարկվել որպես սպառնալիք։ Երրորդը՝ պաշտոնական Բաքուն բազմիցս ընդգծել է, որ տարածաշրջանի բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն և միայն ինքնին տարածաշրջանի երկրների կողմից։
 
Այլ բան է՝ Հայաստանը, որի իշխանությունները միտումնավոր երկիրը վերածել են միջանցիկ բակի արևմտյան ուժային կառույցների համար։ Նախ, Թեհրանին չի կարող չզայրացնել անմիջապես իր սահմաններին մոտ ԵՄ-ի հետախուզական առաքելության գտնվելը, որը փաստորեն արդեն վերածվել է ՆԱՏՕ-ի առաքելության և որը լրտեսում է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Իրանին և Հայաստանի տարածքում տեղակայված ռուս զինվորականներին։ Իրանին չի կարող չանհանգստացնել նաև այն փաստը, որ Հայաստանն իր տարածքում պարբերաբար անցկացնում է զորավարժություններ ամերիկացի զինվորականների հետ։ Առավել ևս, ինչպես Caliber-ն արդեն տեղեկացրել էր անցած տարվա օգոստոսին, Հայաստանում, Զանգեզուրում, այսինքն՝ Իրանի հետ հենց սահմանին, արդեն տեղակայված է ԱՄՆ-ի բանակի սահմանափակ ռազմական կոնտինգենտը, որը հագեցած է Իրանի տարածքից արձակվող հրթիռների և այլ թռչող ապարատների հետագծերին հետևող հատուկ սարքավորումներով։ Ամերիկազի զինվորականների ջոկատը տեղակայված է Զանգեզուրում գտնվող Հայաստանի զինված ուժերի ռազմաբազայում։ Ինչի մասին հավանաբար Թեհրանում տեղյակ են։
 
Եվ, վերջապես, շատ կողմերից սեղմված Իսլամական Հանրապետությանը չի կարող չանհանգստացնել Փաշինյանի կառավարության արևմտամետ ձգտումները, որը վերցրել է խորը համագործակցության ուղիղ ուղի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ։
 
Իսկ հիմա վերադառնանք Ալի Աքբար Ահմադիանին, ով Բաքվից հետո ուղևորվեց Երևան, որտեղ արդեն անկեղծ զրույց է ունեցել Հայաստանի ղեկավարության հետ։ Այսպես, Ահմադիանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հասնելը հնարավոր է միայն տարածաշրջանի երկրների փոխգործակցության և համագործակցության դեպքում։ Տարածաշրջանում արտաքին ուժերի առկայությունը կարող է միայն վատթարացնել իրավիճակը։
 
Դիվանագիտական աղբյուրներից Caliber.Az-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ալի Աքբար Ահմադիանը միանշանակ կոչ է արել Հայաստանի ղեկավարությանը՝ հրաժարվել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ձգտումներից։ Նա իր հայ դիմացինին հստակ զգուշացրել է, որ այս կուրսը շարունակելը Երևանին ոչ մի լավ բան չի խոստանում: Ահմադիանը նաև ընդգծել է, որ Իրանը Հայաստանից  ակնկալում է ԵՄ-ի լրտեսական առաքելության հավաքում։ Այն դեպքում, եթե Երևանը համաձայնի կատարել Թեհրանի պայմանները, ապա դրա դիմաց իրանցի պաշտոնյան առաջարկել է պաշտպանական պայմանագիր կնքել երկու երկրների միջև, որը, ուշադրություն դարձրեք, իր մեջ ներառում է այնպիսի տարրեր, ինչպիսին է Իրանի զինված ուժերի մտցնելը Հայաստանի տարածք։
 
Ինչպես տեսնում ենք, Հայաստանը հայտնվել է երկու, նույնիսկ երեք կրակի արանքում։ Թե որ ճանապարհը, իրավիճակի որ զարգացումը նա կընտրի, պարզ կդառնա շատ շուտով։ Բայց մի բան անհերքելի է՝ Երևանը հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ յուրաքանչյուր հաջորդ քայլը կլինի նախորդից ավելի ցավոտ։ Սակայն այստեղ կարեկցանքի համար տեղ չկա, Հայաստանի իշխանությունները բավական ժամանակ ունեին նրա համար, որպեսզի խաղաղություն կնքեին Ադրբեջանի հետ, վերականգնեին հարաբերությունները Թուրքիայի հետ և դրանով իսկ իրեն պաշտպանեին բոլոր առումներով նման բացասական զարգացման սցենարից։

 

Caliber.Az
Դիտումներ: 604

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ստվերներ Գյումրու վրա. Ռուսաստանը պլանավորում է տապալել Փաշինյանին և նոր պատերազմ է նախապատրաստում Ադրբեջանի հետ Calibre.Az-ի բացառիկը

230
01 Օգոստոսի 2025 12:18
2

Մուսաբեյովը պատասխանել է Զատուլինին

182
01 Օգոստոսի 2025 11:11
3

Այխան Հաջիզադեն հիշեցրել է հայկական վանդալիզմի մասին Լիկբեզ Ադրբեջանի ԱԳՆ-ից

141
01 Օգոստոսի 2025 16:40
4

BBC-ն ընդդեմ Ադրբեջանի. Ճանապարհորդություն դեպի անցյալ «ժամանակի մեքենայով» Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

132
01 Օգոստոսի 2025 09:56
5

ՏԱՍՍ-ը «ստեփանակերտը» հանեց պատմության աղբանոցից AZERTAC-ի կոշտ պատասխանը

126
01 Օգոստոսի 2025 10:36
6

Մոսկվայի «տրոյական ձին» Երևանի համար Կհաղթահարի՞ Փաշինյանը փորձությունը։

119
02 Օգոստոսի 2025 10:32
7

Փանահալի խանի ժառանգորդը՝ Խանքենդիում. հպարտ եմ իմ մեծ նախնու կառուցած քաղաքով

97
04 Օգոստոսի 2025 15:21
8

Հալեպը ոգևորությամբ է ընդունել ադրբեջանական բնական գազի մատակարարումները ՏԵՍԱՆՅՈՒԹ

89
04 Օգոստոսի 2025 10:00
9

Միխալկովը, «Բեսոգոնը» և փլուզված կայսրության առասպելները Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

89
04 Օգոստոսի 2025 16:34
10

Մեղավորը մենք ենք, այլ ոչ թե Ադրբեջանը. Իրանի նախագահ ՏԵՍԱՆՅՈՒԹ

88
01 Օգոստոսի 2025 08:58
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading