Ալմաթի. բեկման ակնկալիքու՞մ Երեք փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում
Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների այսօրվա հանդիպումը, որը կայանալու է Ալմաթիում (Ղազախստան), վճռական նշանակություն ունի, քանի որ անցկացվելու է երկու երկրների միջև երկարամյա վեճերը լուծելու ինտենսիվ դիվանագիտական ջանքերի ֆոնին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայաստանի ԱԳՆ-ն, «քննարկումները կկենտրոնանան՝ փոխադարձ պարտավորությունների լրացուցիչ մշակմանը, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների և առևտրային ուղիների աշխուժացման վրա»։
Ներկա ժամանակ բանակցությունները անցկացվում են անմիջապես երկու երկրների միջև, ինչը իրենից նշանավորում է հատուկ նշանակալի տեղաշարժ բանակցային դինամիկայի մեջ: Ղազախստանը առաջիկա հանդիպման մեջ հանդես է գալիս ոչ թե որպես միջնորդ, այլ որպես կազմակերպիչ և հարթակ, ինչն արտացոլում է՝ բանակցությունները հատկապես երկողմ ձևաչափով վարելու Բաքվի և Երևանի նախընտրությունը։ Հետաքրքիր է, որ կողմերը համաձայնվել են նախագահ Տոկաևի՝ իր երկիրը որպես բանակցային հարթակ օգտագործելու առաջարկին։ Ալմաթին կարող է արդյո՞ք դառնալ խաղաղության բանակցությունների դինամիկայի բեկման վայր: Որքանո՞վ է կարևոր, որ Հայաստանն ու Ադրբեջանը կանգ են առել հատկապես բանակցությունների երկկողմ ձևաչափի, որպես միակ ճիշտ ձևաչափի վրա։
Caliber.Az-ի այս հարցերին պատասխանել են հայտնի օտարերկրյա փորձագետները:
Ինչպես հայտարարել է Ղազախստանից քաղաքական տեսաբան Գազիզ Աբիշևը, բեկումը կարող է պայմանավորվել միայն երկու կառավարությունների քաղաքական կամքով, այլ ոչ թե բանակցությունների անցկացման վայրով։
«Ղազախստանը պարզապես հարմար է որպես չեզոք, բայց հակամարտության շուտափույթ լուծմամբ շահագռգռված (հումանիտար և պրագմատիկ նկատառումներով) երկիր։ Բաքուն և Երևանը միմյանց լավ են ճանաչում, հասկանում են միմյանց, բոլոր նախնական տվյալները հայտնի են։ Խնդիրը ընդամենը նրանում է, որպեսզի մշակել ընդունելի փոխզիջումներ։ Այստեղ միջնորդներ պետք չեն։ Այնպես որ, այո, որոշումը ճիշտ է»,- համարում է փորձագետը։
Իր հերթին, Հարավային Կովկասի հարցերով ռուսաստանցի փորձագետ Կոնստանտին Տասիցը նշել է, որ նախկինում Հայաստանը միշտ հանդես էր գալիս միջնորդների մասնակցությամբ բանակցությունների օգտին։
«44-օրյա պատերազմից հետո նրանց թվում, բացի Ռուսաստանից, եղել են ԱՄՆ-ը, Եվրամիությունը և առանձին եվրոպական երկրները։ Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևը գտել է փաստարկներ, որպեսզի Նիկոլ Փաշինյանին համոզել գնալ զիջումների և գործընթացը շարունակել երկկողմանի հիմքերով՝ օգտագործելով Ղազախստանի հարթակը։ Դրանով հանդերձ, քննարկման թեմաները հիմնականում մնում են այդ նույները, որոնք ամրագրված են եղել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածություններում։ Դրանցից են կոմունիկացիաների բացումն ու տնտեսական կապերի վերականգնումը, սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, հասարակությանը խաղաղության նախապատրաստելը և այլն»,- ասում է քաղաքագետը։
Ինչպես ճիշտ նշվեց, կան հուսադրող ազդանշաններ, որոնք վկայում են կարգավորման առաջընթացի մասին, հավելել է Տասիցը։
«Կողմերը միմյանց աջակցել են COP29 կլիմայական համաժողովի անցկացման հարցում։ Սկսվել է սահմանների սահմանազատման գործընթացը։ Այնուամենայնիվ, և՛ ադրբեջանական, և՛ հայկական հասարակություններում պահապանվում է փոխադարձ անվստահությունն ու ատելությունը։ Հայաստանի հասարակության մի մասը, հատկապես սահմանամերձ տարածքների բնակիչները, մտավախություն ունեն, որ սահմանը որոշելուց հետո նրանք անվտանգության իրական երաշխիքներ և տնտեսական զարգացման հնարավորություններ չեն ստանա։ Այդ կապակցությամբ հանրապետությունում անցկացվում են բողոքի ակցիաներ։
Դրական արդյունքների հասնելու համար կարևոր է ոչ այնքան բանակցությունների ձևաչափը, որքան դրանց բովանդակությունը, որպեսզի վերջնական պայմանավորվածությունները երկու կողմերի համար էլ ընդունելի լինեն»,- համարում է ռուսաստանցի մասնագետը։
Ղազախ քաղաքական վերլուծաբան Կազբեկ Բեյսեբաևը նշում է, որ, երբ երրորդ կողմը մասնակցում է երկկողմ բանակցություններին, ապա նա միշտ ունենում է իր ինչ-որ շահեր։
«Սրանում ոչ մի նոր բան չկա, միշտ այդպես է լինում։ Եթե Բաքուն և Երևանը որոշել են ինքնուրույն պայմանավորվել, ապա դա նշանակում է, որ նրանք ուրիշների մասնակցությամբ շահագրգռված չեն։ Այստեղ պետք է ասել, որ մինչ այս բանակցությունները կայացել են Ղազախստանի նախագահ Տոկաևի այցերը Ադրբեջան և Հայաստան, որտեղ նա բանակցություններ է վարել իր գործընկերների հետ։ Ըստ երևույթին, այս այցերի ընթացքում կողմերը պայմանավորվել են և Ալմաթին ընտրել են որպես բանակցային հարթակ։ Հարկ է նաև նշել, որ և՛ Տոկաևը, և՛ Ալիևը՝ պրոֆեսիոնալ միջազգային մասնագետներ են և, անկեղծ ասած, շատ լավ են տիրապետում այդ հարցերին։
Ենթադրում եմ, որ Ալմաթին կդառնա հաջող հարթակ, և կողմերը կպայմանավորվեն հիմնական հարցերի շուրջ։ Վստահ եմ, որ շատերն են շահագրգռված Ալմաթիում և հատկապես Կենտրոնական Ասիայում հաջողություններով»,- եզրափակել է Բեյսեբաևը։