twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

ԱՄՆ-ը թիրախավորել են Բաքվին, բայց դիպել են իրենց ոտքին

18 Նոյեմբերի 2023 15:05

Նախօրեին ԱՄՆ-ի Սենատը՝ Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու որոշում է ընդունել, որը նա ներկայացրել է՝ «Հայաստանի պաշտպանության մասին 2023 թվականի ակտի» տեսքով։ Իրականում այս որոշումը նշանակում է, որ Ամերիկայի նախագահը չի կարողանա շրջանցել «Ազատության աջակցության մասին օրենք»-ին կից 907-րդ ուղղումը, որը արգելում է՝ ռազմական օգնություն Ադրբեջանին, և Ադրբեջանին օգնության համար ֆինանսավորում ստանալ 2024-2025 թվականների բյուջետային հատկացումներից։

Հիշենք, որ տխրահռչակ 907-րդ ուղղման գործունեությունը առաջին անգամ կասեցվել էր 2001 թվականին՝ սեպտեմբերի 11-ի հարձակումներից անմիջապես հետո, երբ ԱՄՆ-ը որոշեց ներխուժել Աֆղանստան և ջախջախել թալիբներին, որոնք իբր ապաստանում էին Ուսամա բեն Լադենին: Իսկ դա անհնար էր ամբողջ ծավալով անել առանց Ադրբեջանի օդային տարածքն օգտագործելու։ ԱՄՆ-ը այդ ժամանակ ուներ Բաքվի բարեհաճության հուսահատ կարիքը, և հետևաբար դիմեց հակաադրբեջանական ուղղումի սառեցմանը: Այլ կերպ ասած, այստեղ Ադրբեջանի հանդեպ համակրանքի հոտ անգամ չէր գալիս։ Առաջին պլանում էին ԱՄՆ-ի շահերը։

Իսկ հիմա եկեք տեսնենք, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին, որի մասին ամեն հարմար առիթով բղավում են հայկական սփյուռքը և նրանից սնվող ամերիկացի սենատորներն ու կոնգրեսականները։ Գործածված պարեկային կատերնե՞ր առափնյա պաշտպանության համար: Կասկածելի «օգնություն» է, չե՞ք գտնում:

Անցնենք առաջ։ Ստորջրյա թիրախների հայտնաբերման համակարգեր, պիկապ բեռնատարներ և ամենագնացներ, ինչպես նաև ռադիոկապի միջոցներ, ծովային նավիգացիոն ռադարներ և նավերի նույնականացման ավտոմատ տրանսպոնդերներ: Ինչպես նաև միջոցներ էին նախատեսվել ստորջրյա հսկողության ուսուցման համար։ Համաձայնվեք, որ այս բոլոր «նվերները» լիարժեք ռազմական օգնություն չեն կազմում, ինչով ամերիկացիները մեզ մշտապես երեսով են տալիս։ Հատուկ ընդգծենք, որ այս օգնության շրջանակներում Ադրբեջանին ոչ մի մահաբեր զենք չի տրամադրվել։

Հայացք նետելով այս առաքումների վրա, անմիջապես հարց է ծագում. ինչի՞համար և ո՞ւմ դեմ էին դրանք նախատեսված։ Իսկ դրա պատասխանը ակնհայտ է՝ Իրանի։ Ասենք այսպես՝ ամերիկա-իրանական հարաբերություններն այդ տարիներին սրընթաց վատանում էին, հետևաբար Ադրբեջանը հայտնվեց Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում։ Այսինքն, ադրբեջանական բանակի մարտունակության ուժեղացման մասին խոսք անգամ չի եղել։ Պարզապես ամերիկացիներին անհրաժեշտ էր պաշտպանել իրենց շահերն ու ներդրումները։ Դե ինչ, ռացիոնալ մոտեցում իր փողերի նկատմամբ: Այդ իսկ պատճառով էլ խոսքը գնում էր սարքավորումների և տարբեր սկաներների մասին, որոնք, հիմնականում նախատեսված էին զանգվածային ոչնչացման զենքի բաղադրամասերի Իրան ներմուծումը կանխելու համար։

Ամերիկյան «օգնության» հետ մենք արդեն ծանոթացանք։ Իսկ հիմա եկեք նայենք Ռուսաստանի, Իսրայելի և Թուրքիայի հետ Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցության թվերը։ Հայտնի է, որ Բաքուն Մոսկվայից ու Թել Ավիվից գնել է ժամանակակից և ոչ գործածված սպառազինություն՝ յուրաքանչյուրից 5 միլիարդ դոլարով։ Մի փոքր պակաս գումարով ձեռք էին բերվել թուրքական սպառազինության նորագույն նմուշներ։ Եվ հենց այս զենքերով է Ադրբեջանն ազատագրել իր տարածքները։

Իհարկե, ոմանց կարող է թվալ, որ Սենատի որոշումը կվնասի Ադրբեջանի պաշտպանունակությանը։ Բայց դա մոլորվածություն է։ ԱՄՆ-ի ռազմական օգնությունը նախատեսված էր ոչ թե ադրբեջանական բանակի, այլ պետական սահմանային ծառայության և մաքսային ծառայության կառույցների համար՝ արդեն վերը նկարագրված պատճառներով։ Բացի այդ, ադրբեջանական բանակի զինանոցում ներկայումս առկա սպառազինությունը բավականաչափ է, որևէ մեկի վրա հարձակվելուն մենք նպատակադրված չենք, իսկ պաշտպանության համար այն չափից ավել է։ Հետևաբար Սենատի որոշումը ոչ մի կերպ չի ազդի ադրբեջանական բանակի ստորաբաժանումների զինվածության վրա։

Եվ վերջում ևս մեկ անգամ նշենք, որ Ադրբեջանը չի հանդիսանում արտաքին ռազմական օգնությունից կախված երկիր և հիմա առավել ևս օգտագործված սարքավորումների և տեխնիկայի տեսքով ողորմությունների կարիքը չունի։ Երկիրն ունի իր սեփական ռեսուրսները և ռազմավարական գործընկերություն է զարգացնում՝ ի դեմս Իսրայելի և Թուրքիայի հուսալի դաշնակիցների հետ։ Ադրբեջանը կենտրոնացած է սեփական պաշտպանական կարողությունների ամրապնդման վրա, հաջողությամբ զարգացնելով հայրենական պաշտպանական արդյունաբերությունը և հանդես է գալիս տարածաշրջանային կայունության օգտին՝ առանց արտատարածաշրջանային ուժերի միջամտության:

Caliber.Az
Դիտումներ: 275

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Ռուսաստանում ադրբեջանցի ուսանողներին ազգամիջյան ատելություն են վերագրում Արդյո՞ք ժամանակ չէ փակել Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվոն»

91
20 Նոյեմբերի 2024 16:59
2

Ադրբեջանական հաշվիչ Դաժան, բայց արդար

69
21 Նոյեմբերի 2024 19:07
3

Մեծամորը և «ռադիոակտիվ արջեր». իրականում ի՞նչ է սպառնում տարածաշրջանի էկոլոգիային Վլադիմիր Սլիվյակը՝ հյուր Caliber.Az-ի մոտ

60
20 Նոյեմբերի 2024 19:08
4

Պեյզաժ Կապիտոլիումից հյուրերի համար Եվ Բաքվի երկաթյա կամքը

60
21 Նոյեմբերի 2024 16:41
5

Միֆոդիզայնը և ռեալդիզայնը որպես հայկական քաղտեխնոլոգիայի բաղադրիչներ Թեյմուր Աթաևի մտորումները

58
21 Նոյեմբերի 2024 15:11
6

Բաքուն Երևանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակներում

57
20 Նոյեմբերի 2024 12:25
7

Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, բողոք է հայտնվել նրան

56
20 Նոյեմբերի 2024 15:22
8

Կեղտոտ ձեռքեր պղտոր ջրի մեջ Փարիզը դավաճանում է նույնիսկ իր դաշնակիցներին

55
20 Նոյեմբերի 2024 18:11
9

Հիքմեթ Հաջիևը կոշտ է արձագանքել Politico-ում հակաադրբեջանական հոդվածին

54
22 Նոյեմբերի 2024 10:16
10

Միլլի Մեջլիսը Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձևի մասին

49
22 Նոյեմբերի 2024 08:50
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading