twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ապակայունացման զորավարժություն Լիմանսկիի վերլուծությունը

25 Հունիսի 2024 12:10

ԱՄՆ-ը Հայաստանի հետ անցկացրել են համատեղ ռազմական զորավարժություններ։ Ինչո՞ւ է Բայդենի վարչակազմը ուզում Հարավային Կովկասը վերածել լարվածության ևս մեկ բոցավառ օջախի։

Այսօր՝ հուլիսի 24-ին, ավարտվում են հայ-ամերիկյան «Eagle Partner 2024» զորավարժությունները։ Տարածաշրջանի ռազմականացումը և նրա գործերին՝ իրենց համաշխարհային գերիշխող համարող գերտերությունների միջամտությունը դժվար թե կարող է նպաստել կայուն խաղաղության հաստատմանը, ավելի շուտ, միայն հակամարտությունների խորացմանը և նոր ապակայունացմանը։

Խաղաղության էքսպանսիա

Հայաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ «Eagle Partner 2024» զորավարժություններում մշակվել են բացառապես «խաղաղապահ առաջադրանքներ»։ Զորավարժություններին մասնակցել են՝ Հայաստանի խաղաղապահ բրիգադը, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ-ի բանակի Կենտրոնական հրամանատարության ստորաբաժանումները և Կանզասի ազգային գվարդիան։ Պաշտոնապես Հայաստանի պաշտպանության նախարարության ռեսուրսում հայտարարվել է, որ զորավարժությունների ընթացքում մշակվում են հետևյալ առաջադրանքները. բազմազգ կոալիցիայի ստորաբաժանումների օպերատիվ համատեղելիություն, կառավարման և մարտավարական հաղորդակցության ոլորտում լավագույն փորձի փոխանակում, հայկական ստորաբաժանման մարտական պատրաստականության բարձրացում։ Իսկ ԱՄՆ-ի դեսպանատան կայքը ճշտում է. «Հայկական և ամերիկյան կողմերը կզարգացնեն իրենց խաղաղապահ հմտությունները՝ հրազենի և կայունության գործողությունների ուսուցման, տարբեր զինատեսակների հետ ծանոթանալու և ուսումնադաշտի կառավարման աշխատանքներին մասնակցելու միջոցով»։

Զորավարժությունները բացվել են հուլիսի 15-ին Ռազմական ակադեմիայում, Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Քրիստինա Քվինի և Հայաստանի Հանրապետության գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի մասնակցությամբ։ Մասնակցել են նաև՝ զորավարժությունների հրամանատարի տեղակալ, Կանզասի ազգային գվարդիայի գնդապետ Դարեն Քոբերլեյնը, և այլ պաշտոնական անձիք։ Բացի ԱՄՆ-ի և Հայաստանի օրհներգերից, հնչել է նաև «Eagle Partner 2024» զորավարժությունների հատուկ օրհներգը։

«Ես բարձր եմ գնահատում ԱՄՆ-ի բանակի աշխատանքը Եվրոպայում և Աֆրիկայում»,- հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարը։ Ես երախտագիտություն եմ հայտնում նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողներին, ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչներին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակիցներին, ովքեր մասնակցել են այս զորավարժությունների արդյունավետ պլանավորմանը»։

Թվում է, թե սա ստանդարտ պաշտոնական հռետորաբանություն է։ Բայց դրա մեջ այնուամենայնիվ կան որոշ հետաքրքիր նրբերանգներ։ Արդեն կարելի է չակերտների մեջ թողնել Եվրոպայում ԱՄՆ-ի բանակի աշխատանքի «բարձր գնահատականը», որն այսօր ակնհայտորեն կրում է առճակատման բնույթ ՀԱՊԿ-ում Երևանի առայժմ դեռ այնպիսի պաշտոնական դաշնակիցների հետ, ինչպիսիք են Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսը։ Բայց արժե ուշադրություն դարձնել հայ նախարարի հետևյալ «անզգուշաբար ասվածին»։ Միթե՞ դեսպանատան, թող լինի նույնիսկ ԱՄՆ-ի, գործառույթի մեջ մտնում է գտնվող երկրում զորավարժությունների պլանավորումը: Ըստ երևույթին, արագ փոփոխվող գլոբալ աշխարհում դիվանագիտական առաքելությունների նշանակության մասին պատկերացումներն արմատապես փոխվու՞մ են: Սակայն Հայաստանի դեպքում ամեն ինչ միանգամայն տրամաբանական է՝ իզուր չէր, որ Պետդեպարտամենտը Երևանում դեսպան է նշանակել ԱՄՆ-ի բանակի զինվորական քոլեջի ռազմավարական հետազոտությունների մագիստրոս Քրիստինա Քվինին։ Իր ողջույնի խոսքում ռազմական գիտությունների մագիստր դեսպանը ասել է. «Երբ ես նայում եմ այս շքերթային հրապարակին և շարքում ուս ուսի կանգնած մեծ թվով ամերիկացի և հայ զինվորներին, ինձ համար միանգամայն պարզ է դառնում, թե որքան է աճել մեր երկկողմ համագործակցությունը»:

Հակամարտությունների կայունացում

Հուլիսի 16-ին զորավարժությունների մասնակիցները սկսեցին ուսումնական մարզումներ «Զառ» բազայում։ Սա 2022 թվականին ԱՄՆ-ի օգնությամբ արդիականացված Հայաստանի բանակի 12-րդ բրիգադի ուսումնական բազան է։ Զորավարժությունների մասնակիցները մշակել են գործողությունները անկարգությունների դեմ պայքարի, տրանպորտային միջոցների զինված ուղեկցության, բժշկական նյութատեխնիկական ապահովմամբ և անցակետերում աշխատանքի ուղղությամբ:

Ինչպես հայտնի է բաց աղբյուրներից, հայ զինծառայողները և ԱՄՆ-ի ազգային գվարդիականները, ի թիվս այլ բաների, «Զառ»-ում օգտագործել են «Bastion APC» զրահափոխադրիչներ։ Ֆրանսիական արտադրության այս թեթև զրահափոխադրիչը տեղափոխում է տաս զինվոր, հագեցված է պայթուցիկապաշտպան նստատեղերով և օգտագործվում է հետախուզության, պարեկության և զանգվածային փողոցային բողոքի ցույցերը ճնշելու համար: «Bastion»-ի կիրառումը վկայում այն մասին, որ այս զորավարժությունների նպատակներից մեկը եղել է՝ օտարերկրյա զրահատեխնիկայի նկատմամբ հայկական բանակի հարմարվողականության բարձրացումը։ Հավանաբար, նախապատրաստվել են նաև շարժունակության և օպերատիվ տեղաշարժի բարձրացում պահանջող գործողություններ։

Թվում է, որ ավիացիայի միջոցով արագ արձագանքման ռազմական կոնտինգենտի տեղափոխումը նույնպես այս զորավարժությունների կարևորագույն իրական խնդիրներից էր։ ԱՄՆ-ի անձնակազմի և տեխնիկայի տեղափոխումը Հայաստան իրականացվել է «C-17 Globemaster III» ծանր տրանսպորտային ինքնաթիռով, որը շուրջ չորս թռիչք է կատարել Գերմանիայից դեպի Երևանի մերձակայքում գտնվող «Զվարթնոց» օդանավակայան։ Հայ-ամերիկյան զորավարժությունների ընթացքում օդային նյութատեխնիկական ապահովումն իրականացվել է «Strategic Airlift Capability» (SAC) ծրագրով։ SAC-ը հանդիսանում է 12 երկրներից բաղկացած կոնսորցիում, որոնք համատեղ ձեռք են բերել երեք «C-17 Globemaster III» ինքնաթիռ: Երևանի մերձակայքում գտնվող օդանավակայանում մշակվել է նաև ծանր բեռնափոխադրումների աշխատողների արագացված բեռնաթափում։ Ամերիկյան անձնակազմերը հայտնել են, որ կարող են այն 2 ստանդարտ ժամից կրճատել մինչև 30 րոպե, օրինակ, եթե բեռնաթափման մի մասն իրականացնեն դեռ չանջատված շարժիչներով։

Ինչպես նաև հայ-ամերիկյան զորավարժությանը բերվել են «Stryker» զրահափոխադրիչներ և նոր թեթև զրահապատ ավտոմեքենա «Light Tactical Vehicle» (JLTV): Արմավիրի շրջանի տարածքում ԱՄՆ-ի 2-րդ հեծելազորային գնդի «Ուրվական» վաշտը մշակել է այս տեսակի զրահատեխնիկայի վրա կրակելու վարժանքը։ Այստեղ էլ անցկացվել են «հոգեբանական արգելքը» (սթրես թեստ) խոչընդոտների գոտու հաղթահարումը՝ իրական մարտական իրավիճակների նմանականացմամբ։

Զորավարժություններին մասնակցել են Հայաստանի Զինված ուժերի 12-րդ խաղաղապահ բրիգադը, Կանզասի ազգային գվարդիան, 2-րդ հեծելազորային գնդի 2-րդ «Կուգուար» ջոկատը, ԱՄՆ-ի բանակի ռազմական հետախուզության 250-րդ գումարտակը, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի (HAW) օդային թևը («Պապա» ավիաբազա, Հունգարիա): Նկատվել են նաև 1-ին հեծելազորային դիվիզիայի զինվորներ («Ձիու գլուխ» զինանշանը անկյունագծով բաժանված վահանով) և այլ ստորաբաժանումներ։ Զորավարժությունների որոշ մասնակիցներ կրել են Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշի համադրությամբ կարկատաններ։ Զորավարժությունների ընթացքում որպես թարգմանիչներ են ծառայել ԱՄՆ-ի բանակի ինը հայազգի զինվորներ՝ ծովային հետեւակի կորպուսից, ռազմաօդային ուժերից, ԱՄՆ-ի տիեզերական ուժերի 319-րդ մարտական գործողությունների ստորաբաժանումից և այլն։

Ինչ վերաբերում է 2-րդ հեծելազորային (զրահահեծելազորային) գնդին, ապա այն հանդիսանում է ԱՄՆ-ի բանակի էլիտար հարվածային ստորաբաժանումներից մեկը։ Մի ժամանակ նա կրում էր «Stryker» («թմբկահար») անունը: Իհարկե, ներկա պահին այս նախկին դրագուններն արդեն հեծելազոր չեն, այլ մեքենայացված ստորաբաժանում։ Հարվածային գունդը մասնակցել է 1991 և 2003 թվականներին Իրաք ներխուժումներին, եղել է Հայիթիում, Բոսնիայում և Աֆղանստանում, այնուհետև նորից մասնակցել է Իրաքում մարտական գործողություններին։ Ներկա ժամանակ գունդը տեղակայված է Գերմանիայի Ֆիլզեկի «Rose Barracks» բազայում: Գունդը ապահովում է ԱՄՆ-ի բանակի փոխգործունեությունը Եվրոպայում ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հետ: 2017 թվականից գնդի ջոկատները ռոտացիոն հիմունքներով մտնում են Լեհաստանի մարտական խմբի մեջ, ՆԱՏՕ-ի ընդլայնված ներկայության շրջանակներում:

Այս զորավարժությունների պաշտոնական լեգենդը հայտարարվել է «իրավիճակի կայունացում երկու հակամարտող կողմերի միջև»: Դրանով հանդերձ զորավարժությունները անցկացվել են ոչ թե Իրաքում կամ Սիրիայում, այլ Հայաստանում։ Իսկ եթե խոսենք Հարավային Կովկասի մասին, ապա այսօր Հայաստանն ինքն է այստեղ հանդիսանում հակամարտության մասնակից։ Եվ կարող է արդյոք հակամարտող կողմը, որը դեռ վերջերս մասնակցել է Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի օկուպացմանը, այստեղ հանդես գալ «խաղաղարարի» դերում։

Հայկական բանակի ամերիկացի կուրատոր

Պատահական է թե ոչ, բայց հայ-ամերիկյան զորավայրժությունների անցկացումը մասամբ համընկել է նաև ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի Հայաստան այցի հետ, ով Երևանում այցելել է Ամերիկայից արդեն մարդասիրական օգնություն ստացող ուժային կառույցներ, ինչպես նաև հանդիպում է անցկացրել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուխարի հետ։ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը հայկական լրատվամիջոցներին պատմել է հայ-ամերիկյան համագործակցության, «Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի» և «Ղարաբաղում հայկական ժառանգության» (Լեռնային Ղարաբաղում) պահպանման մասին։ Ուզրա Զեյան հայտնել է նաև նորություն այն մասին, որ շուտով Հայաստանի պաշտպանության նախարարությունում աշխատելու է ամերիկացի խորհրդական, և հայտարարել է. «Սա նույնպես մատնանշում է՝ հայ-ամերիկյան հարաբերություններում ռազմավարական գործընկերության նոր փուլի անցնելու պատմական փաստը»։

Պետքարտուղարի տեղակալի խոսքով, Հայաստանի ռազմական գերատեսչությունում պետք է աշխատի ԱՄՆ-ի բանակի ներկայացուցիչը։ Այնուհետև հետևել է ճշտում, որ Հայաստանի պաշտպանության նախարարության խորհրդականը լինելու է Պետդեպարտամենտի խորհրդատուն։ Ամերիկացի խորհրդականը գտնվելու է անմիջապես Երեւանում։ Նրա աշխատանքի ֆինանսավորումը կիրականացվի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի Պաշտպանության գլոբալ բարեփոխումների ծրագրի շրջանակներում։

Դրանով հանդերձ, արևմտյան լրատվական գործակալությունները, մեկնաբանելով այս զորավարժությունների սկիզբը, հայտարարում են, որ Ռուսաստանի դաշնակից Հայաստանը, վերջին տարիներին փչացրել է հարաբերությունները Մոսկվայի հետ՝ «նրան հարևան Ադրբեջանից պաշտպանելու Ռուսաստանի անկարողության պատճառով»։ Իհարկե, դրանով հանդերձ մոռանում են միայն ավելացնել, որ «հարաբերությունները Մոսկվայի հետ», ինչպես նաև Բելառուսի հետ, խաթարվել են բացառապես Փաշինյանի և նրա թիմի նախաձեռնությամբ։ Իսկ Ադրբեջանը ոչ թե հարձակվել է Հայաստանի վրա, այլ վերադարձրել է իր օրինական տարածքները՝ միջազգային իրավասությանը լիովին համապատասխան։ Այնպես որ, Ռուսաստանն ու Բելառուսը այդ հակամարտությանը միջամտելու ոչ մի հիմք չունեին՝ ո՛չ ՀԱՊԿ-ի կանոնադրության, ո՛չ միջազգային օրենսդրության համաձայն։ Բայց ռազմական պարտություն կրելով՝ Փաշինյանի կառավարությունը շտապեց պատասխանատվությունը իր վրայից դնել Ռուսաստանի Դաշնության վրա՝ իր ձախողումը առավելագույնս օգտագործելով որպես տեղեկատվական սադրանք։

Վտանգավոր գործընկերություն

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը սկսվել է 1993թվականին։ 2003 թվականին ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի կառավարության և ԱՄՆ պաշտպանության նախարարության միջև, ինչպես նաև համագործակցության հատուկ ծրագիր Կանզասի ազգային գվարդիայի և այս նահանգի իշխանությունների հետ։ Այս գործընկերության շրջանակներում տարեկան անցկացվում էր մինչև 30-40 միջոցառում, միլիոնավոր դոլարների օգնություն էր տրամադրվում, հարյուրավոր սպաներ պատրաստվեցին հայկական բանակի համար։ Հայաստանն (ՀԱՊԿ անդամ) այսօրվա դրությամբ հանդիսանում է նաև ԱՄՆ-ի բանակի կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM) առընթեր ռազմական կոալիցիայի անդամ։

Անցյալ տարի անցկացված «Eagle Partner 2023» զորավարժություններին մասնակցել են ընդամենը 85 ամերիկացի և 175 հայ զինվորներ: Ներկայիս հայ- ամերիկյան զորավարժությունները եղել են ավելի խոշոր թե՛ մասնակիցների թվով, թե՛ տարածքային ընդգրկմամբ։ Եվ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ այս նոր զորավարժությունները ոչ թե ամրապնդում են, այլ միայն վտանգի տակ են դնում խաղաղությանը Հարավային Կովկասում։ Սա ավելի է հեռացնում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղությունից։ Ըստ երևույթին, Վաշինգտոնում իշխող գլոբալիստները Հայաստանն արագորեն վերածում են իրենց նոր գաղութի ու ռազմական ցատկահարթակի։ Հայաստանի ռազմաբազայից հնարավոր կլինի գործել տարբեր օպերատիվ գծերով՝ սպառնալով ապակայունացնել ողջ տարածաշրջանը։ Եվ «բազեները» բավականին իրատեսորեն զինված սադրանքներ են նախապատրաստում Ադրբեջանի և մյուս հարևան երկրների դեմ։ Դրանով հանդերձ նման ուժերի տրամաբանությունը կարող է կայանալ ոչ միայն ազգային, այլեւ կրոնական թշնամանք ու ատելություն հրահրելու մեջ։ Եվ կարող է ծագել է տխրահռչակ «խաչակրաց արշավանքների» ոգով գայթակղություն՝ քրիստոնյա Հայաստանը օգտագործելով հարևան մահմեդական երկրների դեմ: Նման գաղութատիրական քաղաքականությունը Մերձավոր և Մերձավոր Արևելքն արդեն հասցրել է աղետի և արյունով լցրել այն, հնարավոր է, որ գլոբալիստները Հայաստանի միջոցով նման ճակատագիր են պատրաստում նաև Հարավային Կովկասի համար։

Այդ զորավարժությունների ծածկանունը թարգմանաբար նշանակում է «Արծվային գործընկերություն», իսկ դրանց պաշտոնական զինանշան է հանդիսանում երկու արծիվների գլուխները՝ հայկական և ամերիկյան դրոշների ֆոնին: Բայց կյանքում, այլ ոչ թե նկարում, նրանցից մեկը պարզապես ճուտիկ է մյուսի համեմատ: Եվ կա լուրջ մտավախություն, որ այս ագրեսիվ թռչուններից մեկը չկտցահարի ավելի թույլին՝ ինչպես հաճախ է պատահում գիշատիչների աշխարհում...

Հյուր սյունակագիրների կողմից, իրենց հեղինակային հոդվածներում արտահայտած տեսակետներն ու կարծիքները կարող են տարբերվել խմբագրության դիրքորոշումից և միշտ չէ, որ արտացոլում են նրա տեսակետները:

Caliber.Az
Դիտումներ: 145

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ռուսաստանում ադրբեջանցի ուսանողներին ազգամիջյան ատելություն են վերագրում Արդյո՞ք ժամանակ չէ փակել Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվոն»

93
20 Նոյեմբերի 2024 16:59
2

Ադրբեջանական հաշվիչ Դաժան, բայց արդար

70
21 Նոյեմբերի 2024 19:07
3

Մեծամորը և «ռադիոակտիվ արջեր». իրականում ի՞նչ է սպառնում տարածաշրջանի էկոլոգիային Վլադիմիր Սլիվյակը՝ հյուր Caliber.Az-ի մոտ

62
20 Նոյեմբերի 2024 19:08
4

Պեյզաժ Կապիտոլիումից հյուրերի համար Եվ Բաքվի երկաթյա կամքը

62
21 Նոյեմբերի 2024 16:41
5

Միֆոդիզայնը և ռեալդիզայնը որպես հայկական քաղտեխնոլոգիայի բաղադրիչներ Թեյմուր Աթաևի մտորումները

60
21 Նոյեմբերի 2024 15:11
6

Բաքուն Երևանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակներում

58
20 Նոյեմբերի 2024 12:25
7

Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, բողոք է հայտնվել նրան

57
20 Նոյեմբերի 2024 15:22
8

Կեղտոտ ձեռքեր պղտոր ջրի մեջ Փարիզը դավաճանում է նույնիսկ իր դաշնակիցներին

56
20 Նոյեմբերի 2024 18:11
9

Հիքմեթ Հաջիևը կոշտ է արձագանքել Politico-ում հակաադրբեջանական հոդվածին

54
22 Նոյեմբերի 2024 10:16
10

Միլլի Մեջլիսը Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձևի մասին

49
22 Նոյեմբերի 2024 08:50
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading