Տարածաշրջան
A+
A-
Թուրքիայի անվտանգության խորհուրդը կոչ է անում Հայաստանին կատարել իր պարտավորությունները
29 Սեպտեմբերի 2022 10:34
Թուրքիայի անվտանգության խորհուրդը դատապարտել է Հայաստանի կողմից վերջին սադրանքները։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասվում է՝ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքների մասին հաղորդագրությունում։
«Հայաստանը դատապարտվել է Ադրբեջանի դեմ սադրիչ գործողությունների համար, այս երկրի ղեկավարությանը հիշեցվել է՝ խաղաղություն հաստատելու ընձեռված հնարավորության, ինչպես նաև բոլոր պարտավորությունների կատարման մասին»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ հանդիպմանը վճռական աջակցություն է հայտնվել Ադրբեջանին, որը մեծ ջանքեր է գործադրում կայուն խաղաղության հասնելու համար։ Ընդգծվել է նաև, որ բոլոր ներգրավված կողմերը, հատկապես տարածաշրջանի պետությունները, պետք է նպաստեն խաղաղ գործընթացին։
Caliber.Az
Դիտումներ: 101