Բորել. Մենք պետք է ակտիվացնենք քայլերը՝ ստեղծելու անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկաս
Եվրամիությունը պետք է ակտիվացնի իր աշխատանքը՝ ստեղծելու անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկաս։
Ինչպես հայտնում է Сaliber.Az-ը, այս մասին իր Twitter-ում գրել է՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նրա խոսքով, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը՝ պատերազմը ետ է բերել Եվրոպա։
«Այսօր մենք դիտարկում ենք բոլորովին այլ Արևելյան գործընկերություն: Մենք ԵՄ-ի ավելի մեծ ներգրավվածության և ինտեգրման կոչ ենք լսել, բացի այդ, Արևելյան գործընկերությունը պետք է հարմարեցվի գործընկեր երկրների մարտահրավերներին և տարբեր կարիքներին»,- ասվում է հրապարակման մեջ։
Նախարարների տարեկան հանդիպմանը ես առաջարկում եմ նաև շարունակել Արևելյան գործընկերության քաղաքականությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության միջոց՝ ընդլայնման գործընթացին զուգահեռ, գրել է Բորելը։
At our annual #EasternPartnership ministerial, I suggest to continue our #EaP policy in parallel to the enlargement process, as vehicle for regional cooperation. We should step up work on security & defence and continue engagement for a secure, stable & prosperous South Caucasus. pic.twitter.com/85uBpEzWJU
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) December 12, 2022