Հայերի մեծամասնությունը պաշտպանում է Քըլըչդարօղլուին ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի շրջանակներում՝ հայերի մեծամասնությունը աջակցում է Ազգային միության թեկնածու, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին։
Այս մասին հայտնում է Haber Global-ը՝ հղում անելով Հայաստանում անցկացված հարցման արդյունքներին։
Հարցվողներից ոմանք պնդում էին, որ Քըլըչդարօղլուն ավելի արևմտամետ դիրքորոշում է ցուցաբերում, քան պետության ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Սակայն հարցվածների մեջ եղել են նաև օբյեկտիվ արտահայտվողներ։ Ոմանք հույս են հայտնել, որ այս ընտրությունները կդառնան երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման սկիզբը։
«Սա Թուրքիային վերաբերող հարց է, և մայիսի 28-ին արված ցանկացած ընտրություն նորմալ կլինի Հայաստանի համար»,- ասել է հարցման մասնակիցը։
Ermenistan’da halkın çoğunluğu Kılıçdaroğlu'na destek veriyor