Տարածաշրջան
A+
A-
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-թուրքական ցամաքային սահմանի հնարավոր ամենասեղմ ժամկետներում բացման վերաբերյալ
02 Հունիսի 2022 09:44
Վիեննայում (Ավստրիա) տեղի է ունեցել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի չորրորդ հանդիպումը։
Այս մասին Сaliber.Az-ին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։
Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր ամենասեղմ ժամկետներում բացել Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանը: Որոշվել է սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
Կողմերը նաև պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Թուրքիա-Հայաստան ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
Caliber.Az
Դիտումներ: 115