Բաքուն և Անկարան մտնում են բարձրագույն աուդիտի ոլորտում համագործակցության նոր փուլ
Իգդիր-Նախչըվան գազատարի աուդիտից հետո Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են բարձրագույն աուդիտի ոլորտում համագործակցության նոր փուլի։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի Հաշվիչ պալատի նախագահ Մեթին Եները։
Նրա խոսքով՝ Իգդիր-Նախչըվան գազատարի կառուցման նախագծի աուդիտը տարվա ընթացքում հաջողությամբ է իրականացվել՝ անցյալ տարի ստորագրված արձանագրության հիման վրա։
«Այս գործընթացին թուրքական կողմից մասնակցել է Boru Hatları İle Petrol Taşıma Anonim Şirketi (BOTAŞ) ընկերությունը, իսկ Նախչըվանի կողմից՝ Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը (SOCAR): Այս նախագիծը երկու երկրների առաջատար պետական հաստատությունների առաջին համատեղ միջոցառումն էր և նպաստեց մեր հարաբերությունների ամրապնդմանը: Կողմերը նաև ներկայացրել են միջազգային չափանիշներին համապատասխան իրականացված համատեղ աշխատանքի արդյունքները», - նշել է նա։