Ադրբեջանը Ռուսաստանից միլիոնավոր դոլարների ոսկի է գնել
Այս տարվա հունվար-մայիսին Ադրբեջանը 23 երկրներից ներմուծել է 30,875 կգ ոսկի (ոսկի՝ այլ կիսամշակված ձևերով, ձողեր, մետաղալարեր և պրոֆիլներ, թիթեղներ, թերթեր, շերտեր կամ ժապավեններ՝ 0,15 մմ-ից ավելի հաստությամբ՝ առանց հիմքի)՝ 2 միլիարդ 940,2 միլիոն դոլարի չափով։
Ինչպես հաղորդում է Report-ը՝ հղում անելով Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներին, սա արժեքային առումով 5 անգամ ավելի է, իսկ քանակական առումով՝ 4 անգամ ավելի՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ։
Հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանը Ռուսաստանից գնել է 4753 կգ ոսկի՝ 439,3 միլիոն դոլարի (մեկ տարի առաջ մատակարարումներ չեն եղել), Ավստրալիայից՝ 3995 կգ՝ 354,7 միլիոն դոլարի (20%-ով պակաս, քան մեկ տարի առաջ) (-33%), Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ 3345 կգ՝ 340,3 միլիոն դոլարի (մեկ տարի առաջ մատակարարումներ չեն եղել), Ղազախստանից՝ 2557 կգ՝ 262,2 միլիոն դոլարի (մեկ տարի առաջ մատակարարումներ չեն եղել) և Միացյալ Թագավորությունից՝ 2771 կգ՝ 256,7 միլիոն դոլարի (մեկ տարի առաջ մատակարարումներ չեն եղել):