Գասըմլը. ԱԲ-ն կվերափոխի Ադրբեջանի ազգային տնտեսությունը
Արհեստական բանականությունն ի վիճակի է՝ արմատապես վերափոխելու Ադրբեջանի հասարակությունը և ազգային տնտեսությունը։
Ինչպես հաղորդում է Report-ը, նմն կարծիք է հայտնել՝ Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցության վերլուծության կենտրոնի (ՏԲՀՎԿ) տնօրեն Վուսալ Գասըմլըն՝ InsurTech (Ապահովագրական տեխնոլոգիաներ) դասագրքի շնորհանդեսի ժամանակ, որը մշակվել է ՏԲՀՎԿ-ի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայի և «Ադրբեջանի ապահովագրողների ասոցիացիա» ԲԲ-ի հետ համատեղ։
Գասըմլիի խոսքով՝ տեխնոլոգիաների արագ զարգացումը ընդգրկում է տնտեսության բոլոր ոլորտները։ Նա նշել է, որ այսօր հատկապես նկատելի է այսպես կոչված գործակալների վրա հիմնված արհեստական բանականության անցումը, որն ի վիճակի է վերափոխելու ոչ միայն տեխնոլոգիական ոլորտը, այլև հասարակությունն ամբողջությամբ և մարդկանց կենսակերպը: ։
ՏԲՀՎԿ-ի ղեկավարը ընդգծել է, որ այս լայնածավալ վերափոխումների պայմաններում անհնար է անտարբեր մնալ, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել՝ մշակել արհեստական բանականության վերաբերյալ դասագիրք՝ համապատասխան փորձագետների մասնակցությամբ։ «Նպատակն է՝ համատեղել տեսական գիտելիքները և պրակտիկան», - հավելել է նա։







