Էներգետիկայի նախարարություն. Իգդիր-Նախչըվան գազատարը՝ գազի հակադարձ հոսքի հնարավորություն է ստեղծում
Իգդիր-Նախչըվան գազատարը, բացի Նախչըվանի և Թուրքիայի միջև ցամաքային գծով բնական գազի ուղղակի մատակարարում ապահովելուց, իր թողունակության աճի շնորհիվ հնարավորություն է ստեղծում նաև գազի հակադարձ հոսքի համար։
Ինչպես հայտնում է Report-ը, էներգետիկայի նախարարությանը հղումով, այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Օրխան Զեյնալովը՝ Թուրքիայի Ռիզե քաղաքում Էներգետիկային, միջազգային անվտանգությանը և դիվանագիտությանը նվիրված Այդերի միջազգային ֆորումում։
Նրա խոսքով, այս նախագիծը ոչ միայն ամրապնդում է Նախչըվանի էներգամատակարարումը, այլև հիմք է դնում՝ Զանգեզուրի միջանցքի համատեքստում ապագա ենթակառուցվածքային սինխրոնացման համար։
Նախարարի տեղակալը պատմել է ադրբեջանա-թուրքական ռազմավարական դաշինքի՝ տարածաշրջանային անվտանգության, կայուն զարգացման ապահովման, ինչպես նաև էներգետիկ ոլորտում բազմակողմ համագործակցության մեջ ներդրման մասին։ Նա նշել է, որ այս ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ Ադրբեջան-Թուրքիա էներգետիկ ֆորումի շրջանակներում և համապատասխան խմբերի աշխատանքի, ինչպես նաև կանաչ էներգետիկ միջանցքներ ստեղծելու վերաբերյալ համատեղ նախագծերի միջոցով։
Իր ելույթի ընթացքում Զեյնալովը նաև անդրադարձել է՝ Ադրբեջանից, Ղազախստանից և Ուզբեկստանից Նախչըվան, ապա՝ Թուրքիա և Եվրոպա կանաչ էներգիան փոխանցելու ծրագրերին: Ինչպես նաև քննարկվել են՝ Վրաստանի միջոցով Թուրքիա, ապա՝ Եվրոպա էլեկտրաէներգիայի արտահանման համար ենթակառուցվածքների ստեղծման հնարավորության և Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Բուլղարիա կանաչ էներգիայի միջանցքի նախագծի հետ կապված հարցեր:







