twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տնտեսություն
A+
A-

SOCAR-ը ընդլայնում է համագործակցությունը արաբական էներգետիկ ընկերությունների հետ

17 Դեկտեմբերի 2025 11:49

Բաքվում տեղի է ունեցել SOCAR-ի և TAQA Technologies-ի թոփ մենեջերների հանդիպում, որի ընթացքում քննարկվել է՝ Ադրբեջանում համատեղ հորատման լուծումների մեկնարկի ճանապարհային քարտեզը, հաղյտնում է Yenisafak-ը։
 
SOCAR-ի ներկայացուցիչ Ռուֆատ Ռզաևի խոսքով՝ TAQA Technologies-ի փորձը և ժամանակակից տեխնոլոգիական մոտեցումները կարող են էական դեր խաղալ ընկերության ինչպես նոր, այնպես էլ ընթացիկ նախագծերի իրականացման գործում։
 
«TAQA Technologies-ի փորձը և առաջադեմ լուծումները կօգնեն Ադրբեջանում իրականացնել նոր և ընթացիկ նախագծեր՝ կենտրոնանալով գործառնական արդյունավետության, առաջատար տեխնոլոգիական լուծումների և առևտրային մրցունակության վրա», - նշել է նա։ «Վստահ եմ, որ այս երկխոսությունը շուտով կվերածվի իրական համագործակցության և SOCAR-ի հորատման գործողություններին էական ներդրման», - հավելել է Ռզաևը։
 
2003 թվականին Սաուդյան Արաբիայում հիմնադրված TAQA Technologies-ը պատրաստ է մասնակցել ոչ միայն ավանդական էներգետիկ նախագծերին, այդ թվում՝ նավթի և գազի հետախուզման և արդյունահանմանը, այլև կանաչ էներգիայի նախաձեռնությունների զարգացմանը, որոնց վերաբերյալ  բանակցությունները տարվում են 2024 թվականից։
 
Կանաչ էներգիայի ոլորտում ընկերությունը մտադիր է գործունեություն ծավալել Ադրբեջանում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող իր դուստր ձեռնարկության միջոցով։ Սա ներառում է՝ կանաչ էներգիայի ինտեգրման խթանումը Ադրբեջանի ազգային էներգետիկ ցանցում և արևային ու քամու էներգիայի կայանների կառուցումը։

Caliber.Az
Դիտումներ: 165

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
Տնտեսություն
Ադրբեջանի տնտեսության ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading