twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տնտեսություն
A+
A-

Ադրբեջանն իր տնտեսությունում ներգրավել է մոտ երկու միլիարդ դոլարի ներդրում

19 Հունիսի 2025 17:52

Ադրբեջանի տնտեսությունում՝ 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին կատարված արտասահմանյան ուղղակի ներդրումների ծավալը կազմել է մոտ 2 միլիարդ ԱՄՆ դոլար։
 
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ի թղթակիցը, այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի Կենտրոնական բանկի վիճակագրության  դեպարտամենտի  ղեկավար Սամիր Նասիրովը։
 
«Այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանի տնտեսությունում կատարված ուղղակի արտասահմանյան ներդրումների ծավալը կազմել է 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ արտասահմանյան երկրների տնտեսություններում Ադրբեջանի ներդրումների ծավալը՝ 315 միլիոն ԱՄՆ դոլար», - հինգշաբթի վճարային հաշվեկշռի վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ ասել է Նասիրովը։
 
Նասիրովի խոսքով՝ անցած ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայից Ադրբեջանի տնտեսություն կատարված ներդրումների ծավալը կազմել է 405,8 միլիոն ԱՄՆ դոլար, Թուրքիայից՝ 300,9 միլիոն ԱՄՆ դոլար, Կիպրոսից՝ 181 միլիոն ԱՄՆ դոլար, ԱՄԷ-ից՝ 110,3 միլիոն ԱՄՆ դոլար, Իրանից՝ 90,1 միլիոն ԱՄՆ դոլար։
 
Իր հերթին, 2025 թվականի առաջին երեք ամիսներին Ադրբեջանը Թուրքիայի տնտեսությունում ներդրել է 92.6 միլիոն ԱՄՆ դոլար, Վրաստանում՝ 30.4 միլիոն ԱՄՆ դոլար, Մեծ Բրիտանիայում՝ 27.8 միլիոն ԱՄՆ դոլար, Իսպանիայում՝ 20.9 միլիոն ԱՄՆ դոլար և Ռուսաստանում՝ 18.4 միլիոն ԱՄՆ դոլար։

Caliber.Az
Դիտումներ: 184

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
Տնտեսություն
Ադրբեջանի տնտեսության ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading