Տնտեսություն
A+
A-
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են երկկողմ էներգետիկ համագործակցության հարցեր
11 Սեպտեմբերի 2025 09:54
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը առցանց հանդիպում է անցկացրել՝ Ուկրաինայի էներգետիկայի նորանշանակ նախարար և միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սվետլանա Գրինչուկի հետ։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, Փ. Շահբազովը այս մասին գրել է Х սոցիալական ցանցի իր էջում։
Կողմերը քննարկել են երկկողմ էներգետիկ համագործակցության հարցեր։
«Հանդիպման ընթացքում մենք մտքեր ենք փոխանակել՝ երկկողմ էներգետիկ համագործակցության օրակարգի և Բաքվում (միջկառավարական հանձնաժողովի - խմբ.) 13-րդ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հերթական քայլերի վերաբերյալ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Caliber.Az
Դիտումներ: 26