Ադրբեջանում ՀՆԱ-ն գերազանցել է 83 միլիարդ մանաթը
2025 թվականի հունվար-օգոստոսին արտադրված Ադրբեջանի ՀՆԱ-ի ծավալը կազմել է 83 միլիարդ 37.8 միլիոն մանաթ, ինչը 1%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին հայտնել են Պետական վիճակագրական կոմիտեից։
Միևնույն ժամանակ, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 8 հազար 111.3 մանաթ։
Վիճակագրության համաձայն, տնտեսության նավթագազային հատվածում ավելացված արժեքը նվազել է 2.1%-ով, իսկ ոչ նավթագազային հատվածում՝ աճել է 2.6%-ով։
ՀՆԱ-ի արտադրության կառուցվածքում 34.9%-ը բաժին է ընկնում արդյունաբերությանը, 10.3%-ը՝ առևտրին, տրանսպորտային միջոցների նորոգում, 7.1%-ը՝ տրանսպորտ և պահեստային տնտեսություն, 6.3%-ը՝ գյուղատնտեսություն, անտառտնտեսություն և ձկնորսություն, 6.3%-ը՝ շինարարություն, 2.8%՝-ը զբոսաշրջիկների տեղավորում և հասարակական սնունդ, 1.8%-ը՝ տեղեկատվություն և կապ, 20.7%-ը՝ այլ ոլորտներ։