twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տնտեսություն
A+
A-

Ադրբեջանը հստատել է «2026-2028 թվականների ազգային ստանդարտացման ծրագիրը»

15 Դեկտեմբերի 2025 15:17

Ստանդարտացման ինստիտուտը (AZSTAND), որը Ադրբեջանի նախագահին առընթեր հակամենաշնորհային վերահսկողության և սպառողական շուկայի վերահսկողության պետական ​​գործակալության մաս է կազմում, հաստատել է 2026-2028 թվականների ազգային ստանդարտացման ծրագիրը։
 
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են  Պետական ​​գործակալության մամուլի ծառայությունից, ծրագրի իրականացումը լրացուցիչ պայմաններ կստեղծի մարդկանց կյանքի և առողջության,  գույքի, ինչպես նաև պետական ​​ սեփականության պաշտպանության, շրջակա միջավայրի պաշտպանության, երկրի տնտեսական և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման, մրցունակ արտադրանքի արտադրության բարձրացման, և սպառողների  բավարարվածության, ինչպես նաև ընդհանուր առմամբտնտեսական զարգացման խթանման համար։
 
Ծրագրի նախագիծը մշակվել է՝ «Ստանդարտացման մասին» Ադրբեջանի Հանրապետության օրենքի և «Ազգային ստանդարտացման ծրագրի ձևավորման և փոփոխման կանոնների» համաձայն, որը հաստատվել է՝ Ադրբեջանի Հանրապետության Նախարարների կաբինետի 2024 թվականի մայիսի 27-ի թիվ 285 որոշմամբ։
 
Ծրագրի մշակման ժամանակ հաշվի են առնվել այն ստանդարտները, որոնք պետք է ընդունվեն՝ տեխնիկական կանոնակարգերի, համապատասխան իրավական ակտերի և տեխնիկական ստանդարտացման կոմիտեների աշխատանքային պլանների հիմնական պահանջները բավարարելու համար։ Այն նաև ներառում էր պետական ​​ստանդարտների մշակում՝ հիմնված միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման կազմակերպությունների կարգավորող փաստաթղթերի, ժամանակակից գիտատեխնիկական հետազոտությունների արդյունքների և երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարության վրա: Փաստաթուղթը  նախատեսում է՝ մշակել նոր ստանդարտներ, որոնք կնպաստեն ժամանակակից տեխնոլոգիաների և լուծումների կիրառմանը տնտեսության բոլոր ոլորտներում և կապահովեն՝ անվտանգ, բարձրորակ և մրցունակ ապրանքների և ծառայությունների արտադրությունը: Նշված նպատակներին հասնելու համար ծրագիրը նախատեսում է՝ երեք տարվա ընթացքում ընդունել ընդհանուր առմամբ մինչև 3000 պետական ​​ստանդարտ:
 

Caliber.Az
Դիտումներ: 180

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
Տնտեսություն
Ադրբեջանի տնտեսության ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading