twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տնտեսություն
A+
A-

Փոխնախարարը՝ Բաքվի և Աշգաբադի միջև էլեկտրաէներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարների մասին

19 Սեպտեմբերի 2025 16:48

Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) հետաքրքրություն է հայտնել՝ Թուրքմենստանում  հանքավյրերի մշակման նախագծերին մասնակցելու հարցում։
 
Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին հայտարարել է  տնտեսության փոխնախարար Սահիբ Ալեքպերովը՝ Ավազայ քաղաքւմ Թուրքմենստանի ներդրումային ֆորումում (TIF 2025) ունեցած ելույթի ժամանակ։
 
Իր ելույթում փոխնախարարը նաև ընդգծել է՝ էլեկտրաէներգետիկ ոլորտում Թուրքմենստանի հետ համագործակցության ներուժը։ Նա նշել է, որ ավելի լայն հեռանկարում Ուզբեկստանի և Ղազախստանի հետ միասին ուսումնասիրվում է՝ Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի միջոցով եվրոպական շուկաներ «կանաչ» էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորությունը։
 
Ալեքպերովը նաև նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը կարևոր դեր է խաղում՝ Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի օպտիմալացման և Միջին միջանցքի արդյունավետության բարձրացման գործում։
 
«Այս տարվա առաջին յոթ ամիսներին մեր երկրների միջև տարանցիկ բեռնափոխադրումների ծավալը հասել է ավելի քան 1 միլիոն տոննայի, ինչը 13%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում», - ասել է նա։
 
Փոխնախարարը հիշեցրել է օգոստոսին Թուրքմենստանում կայացած եռակողմ հանդիպումը, որի ընթացքում՝ Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև միջազգային օդային հաղորդակցությունների զարգացման վերաբերյալ հուշագիր է ստորագրվել։

Caliber.Az
Դիտումներ: 281

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
Տնտեսություն
Ադրբեջանի տնտեսության ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading