ԱԳՆ. Փաշինյանը խրախուսում է անջատողականությունը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում
Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 2-ի հայտարարությունը, որով նա ևս մեկ անգամ ապացուցեց, որ պահպանվում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները և Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում անջատողականության խրախուսումը։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Հայաստանի վարչապետի այս խոսքերը հակասում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու վերաբերյալ ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը:
Պետք է կասեցնել այդ երկրի՝ որևէ շրջանակի մեջ չտեղավորվող նման պահվածքը, որը չի ցանկանում հրաժարվել Ադրբեջանի տարածքի նկատմամբ անհիմն հավակնություններից, պատմությունը կեղծելուց, միջազգային իրավունքի սկզբունքները կոպտորեն խախտելուց,»,- ասվում է մեկնաբանության մեջ։