Ադրբեջանը 17 տոկոսով ավելացրել է արժութային պահուստները
2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի արժութային պահուստները կազմել են 67 մլրդ 682,7 մլն ԱՄՆ դոլար։
Ըստ Caliber.Az-ի՝ դրանից 82,8%-ը կամ 56 մլրդ 69,7 մլն ԱՄՆ դոլարը բաժին է ընկնում Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամին (SOFAZ), իսկ 17,2%-ը կամ 11 մլրդ 613 մլն ԱՄՆ դոլարը՝ Ադրբեջանի Կենտրոնական բանկին (ԱՀ ԿԲ)։
2023 թվականի չորրորդ եռամսյակում երկրի արժութային պահուստներն աճել են 2 մլրդ 383,4 մլն ԱՄՆ դոլարով կամ 3,6%-ով։ Այսպես, ԱՀՊՆՀ-ի (SOFAZ) արժութային պահուստներն աճել են 545,7 մլն ԱՄՆ դոլարով կամ 1%-ով, իսկ Կենտրոնական բանկի արժութային պահուստները՝ 1 մլրդ 837,7 մլն ԱՄՆ դոլարով կամ 18,8%-ով։
Անցած տարվա ընթացքում երկրի արժութային պահուստներն աճել են 9 մլրդ 653,4 մլն ԱՄՆ դոլարով կամ 16,6%-ով։ Տարվա ընթացքում SOFAZ-ի արժութային պահուստներն աճել են 7 մլրդ 36,1 մլն ԱՄՆ դոլարով կամ 14,3%-ով, իսկ ԿԲ արժութային պահուստները՝ 2 մլրդ 617,3 մլն ԱՄՆ դոլարով կամ 29,1%-ով։