Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանի պաշտպանության նախարարը գտնվում է Հունգարիայում
28 Հունիսի 2024 10:48
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը պաշտոնական այցով գտնվում է Հունգարիայում։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը:
Այցի շրջանակներում Զաքիր Հասանովը մի շարք հանդիպումներ կանցկացնի երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ, նախատեսված են նաև այցելություններ պաշտպանական արդյունաբերության ընկերություններ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը կշարունակվի մինչև հունիսի 29-ը։
Caliber.Az
Դիտումներ: 115