Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանցի տանկիստները կատարելագործում են իրենց հմտությունները ԼՈՒՍԱՆԿԱՐ/ՏԵՍԱՆՅՈՒԹ
02 Մարտի 2023 15:38
Ընթացիկ տարվա մարտական պատրաստության պլանի համաձայն՝ միջոցառումներ են ձեռնարկվել ադրբեջանական բանակի տանկային ստորաբաժանումներում մարտունակությունը ստուգելու ուղղությամբ։
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, համազորային զորավարժարանում անցկացված միջոցառումներում հաջողությամբ կատարվել են մարտական մեքենաների վարման, ինչպես նաև պայմանական հակառակորդի թիրախների ոչնչացման ստուգողական աշխատանքներ։
Մարտական պատրաստվածության բարձր մակարդակի պահպանման և անձնակազմի անդամների անհատական հմտությունների հետագա կատարելագործման նպատակով անցկացված միջոցառումներին զինծառայողները հաջողությամբ կատարել են իրենց առջև դրված խնդիրները։
Caliber.Az
Դիտումներ: 57