Այխան Հաջիզադե. Ադրբեջանի դատական համակարգը կառուցված է լավագույն միջազգային փորձի հիման վրա
Ադրբեջանի դատական համակարգը կառուցված է լավագույն միջազգային փորձի հիման վրա, դրան միջամտությունն անընդունելի է։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ադրբեջանում ԵՄ դեսպանի հրապարակումը լրագրողների ձերբակալության հետ կապված։
This claim is both groundless & irresponsible! It would be better if Ambassador would concentrate on lack of justice & mistreatment in the court systems of certain EU countries.
— Aykhan Hajizada (@Aykhanh) January 17, 2024
Interference in the judiciary of 🇦🇿 that was built on best international practices is unacceptable. https://t.co/wFDT5XD04l
«Այս պնդումն անհիմն է և անպատասխանատու։ Ավելի լավ կլիներ, եթե դեսպանը կենտրոնանար ԵՄ որոշ երկրների դատական համակարգերում արդարության բացակայության և վատ վերաբերմունքի վրա։ Միջամտությունը Ադրբեջանի դատական համակարգին, որը կառուցված է լավագույն միջազգային փորձի հիման վրա, անընդունելի է»,- ասվում է հրապարակման մեջ։