Բրյուսելում քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Ադրբեջանի և Բելգիայի միջև ԼՈՒՍԱՆԿԱՐ
2022 թվականի ապրիլի 4-ին Բրյուսելում տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, առևտրի և զարգացման համագործակցության նախարարության միջև։
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ադրբեջանական կողմից պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, բելգիական կողմից՝ երկկողմ կապերի գծով գլխավոր տնօրեն Երոն Կորեմանը։
Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Բելգիայի միջև հարաբերությունների ներկա վիճակը, նշվել է, որ բոլոր ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ, և երկուստեք շահագրգռվածություն է արտահայտվել այդ ներուժը զարգացնելու համար։
Խորհրդակցությունների ընթացքում նշվել է, որ այս տարի լրանում է Ադրբեջանի և Բելգիայի միջև դիվանագիտականհարաբերությունների հաստատման 30-ամյակը։