ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է ադրբեջանցի և հայ փորձագետների խաղաղարար ջանքերը
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է ադրբեջանցի և հայ փորձագետների շարունակական ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասի խաղաղ և բարգավաճ ապագային։
Այս մասին տեղեկացնում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով արտասահմանյան լրատվամիջոցներին:
Կլաարը խոստովանել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագայի վերաբերյալ քննարկումները ուղեկցվում են բազմաթիվ մարտահրավերներով և բարձր հույզերով:
Նա ողջունել է փորձագետների վճռականությունը՝ շարունակելու իրենց ջանքերը երկխոսության հաստատման, վստահության ամրապնդման և արմատավորված նարատիվներին հակազդելու ուղղությամբ, որոնք խոչընդոտում են ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը, այլև ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի խաղաղ ու բարգավաճ ապագային:
Նշենք, որ հունիսի 29-30-ը Վրաստանի Կախրեթի քաղաքում Եվրամիության (ԵՄ) աջակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան հայ և ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ:
Նրանք ԵՄ-ի, ՄԱԿ-ի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության իրենց գործընկերների հետ քննարկել են խաղաղ Հարավային Կովկասի ապագայի հնարավոր սցենարները: