«Ի՞նչ է լինելու անցակետի տեղադրումից հետո» Ֆարհադ Մամեդովի դատողությունները
Քաղաքագետ, Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը իր տելեգրամ ալիքում մեկնաբանել է՝ Հայաստանի հետ սահմանին, Լաչին-Խանքենդի ճանապարհի սկզբնամասում տեղադրված սահմանային անցակետի բացումը։
«Պայմանական սահմանի վրա անցակետի տեղադրումն ազդում է՝ ինչպես Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, այնպես էլ Ղարաբաղի հայալեզու բնակչության վերաինտեգրման գործընթացի վրա։
Միջպետական ուղի.
Եռակողմ հայտարարության կետերի ընթերցման երկակիությունը ստեղծում է խնդիրներ, որոնք չեն լուծվում։ Դրանից օգտվում էր Ռուսաստանը, որը հանդես էր գալիս որպես արբիտր՝ ամեն անգամ յուրովի մեկնաբանելով հայտարարության կետերը։ Իսկ հիմա հնարավոր չէ Լաչինի ճանապարհի հարցով ինչ որ մանիպուլյացիաներ անել։
- Ղարաբաղի հայերի ճակատագրում Հայաստանի նվազեցված սուբյեկտիվությունը ֆիզիկապես հասցված է զրոյի։ Սա փաշինյանին թույլ է տալիս ձեռքերը տարածել և իր հասարակությանը հայտարարել, որ «նա արել է այն ամենը, ինչ կարողացել է», և կա Զանգեզուրի միջանցքում անցակետ տեղադրելու հնարավորություն։
- Զանգեզուրի միջանցքը դառնում է ակտիվ քննարկումների առարկա։ Ռուսաստանը ձգտելու է Լաչինի ճանապարհի անցակետը օգտագործել, որպեսզի ՝ հայկական անցակետերով Զանգեզուրի միջանցքի հարցում համաձայնություն ստանալ Փաշինյանից։ Ռուսաստանի համար գլխավորը Հայաստանում Ռուսաստանի լրացուցիչ գործառույթի համաձայնությունը ստանալն է և գործընթացը եռակողմի շրջանակներում թողնելը։
- ԱՄՆ/ԵՄ-ի մոտ Զանգեզուրի միջանցքը առաջնահերթություն չի, քանի որ այնտեղ կա ռուսական մասնակցություն։ Հետևաբար, Արևմուտքը Փաշինյանից կպահանջի հնարավորինս դիմակայել Զանգեզուրի միջանցքին, բայց գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը և պայմանավորվել Ադրբեջանի հետ ապաշրջափակման մասին՝ առանց Ռուսաստանի մասնակցության։
-ԱՄՆ/ԵՄ-ն և Ռուսաստանը Փաշինյանի վրա ճնշում գործադրելու գործընթացում լրջորեն կբախվեն։ Իրանը նույնպես ակտիվություն կանի։ Այն, ինչի մասին զգուշացրել էինք Հայաստանի ղեկավարությանը, իրականություն է դառնում։ Ինչպես ասել է Ռասիմ Մուսաբեկովը, Փաշինյանն ինքը պայմանական սահմանին կտեղադրի իր անցակետը, որպեսզի վերահսկի Ղարաբաղից եկող մարդկանց, զենքի տեղափոխմանը։ Հայաստանում իրավիճակը կառավարելը գնալով բարդանալու է։
- Խաղաղության պայմանագրի հարցով գործընթացը նոր թափ է ստանում, քանի որ գործընթացի բոլոր մասնակիցները Բաքվից ստացան առավել քան հստակ հաղորդագրություն՝ խաղաղ պայմանագրում Ղարաբաղի հայալեզու բնակչության թեման ինչ-որ կերպ հիշատակելու անհնարինության մասին։
Վերաինտեգրման խթանում.
-Ղարաբաղի հայության մեջ կսկսվեն հիմնական գործընթացները։ Հետագա քայլերի շուրջ պառակտումը հետագայում միայն կաճի:
- Մկան թակարդը շրխկոցով փակվել է, և Ղարաբաղում մնացած ռազմական հանցագործները չեն կարող պատասխան տալ բնակչությանը, թե ով է հանդիսանում նրանց անվտանգության երաշխավորը։ Անցակետի տեղադրումով փլուզվեցին ռուսամետ խմբավորման վերջին հույսերը։ Խմորումը կարող է հանգեցնել նաև զինված միջադեպերի, ինչպես նաև նպատակաուղղված սադրանքների. նրանք կարող են գնդակահարել խաղաղ բնակչությանը և դրա մեղքը բարդել Ադրբեջանի վրա։ Ռազմական բռնապետությունը միայն կխստանա։
- Մոտ ապագայում կարելի է ակնկալել Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների երրորդ հրավերը Բաքու՝ վերաինտեգրման հարցը քննարկելու համար։ Ի դեպ, նրանք կարող են գալ ռուսական խաղաղապահ քանակակազմի հրամանատարության ուղեկցությամբ... և նման բան կարող է լինել։
- Անցակետի գործունեության կանոնակարգի սահմանումից հետո, կսկսվի Ղարաբաղից Հայաստանի պայմանագրային զինծառայողների արտահոսքը։ Այս գործընթացը կարող է խթանվել նաև բանկային փոխանցումների գործունեությունը արգելափակող գործողություններով։ Պետք է մտածել մեխանիզմներ։ Այո և ինքնապահպանման բնազդը ոչ ոք չի չեղարկել... 44-օրյա պատերազմի ժամանակ այն գործեց 11 հազար դասալիքների մոտ։
- Ղարաբաղի հայալեզու բնակչությունը գալիս է այն գիտակցության, որ այլ տարբերակներ չեն մնացել... բոլորը, ովքեր կոչ են անում պայքարել մինչև վերջ, պետք է ասեն, որ սա վերջն է։ Ընտրությունը մեծ չէ. գնալ Հայաստան և դառնալ շուռտված; շարունակել պատանդ մնալ ռազմական խունտայի կողմից; կամ ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը և շարունակել ապրել Ադրբեջանի կազմում։
Անցակետի տեղադրումը կարևոր է նաև տարածաշրջանային համատեքստում: Հայաստանի ղեկավարությունն իր երկիրը տանում է դեպի սիրիականացում, և Ադրբեջանին անհրաժեշտ է հնարավորինս մեկուսանալ պոտենցիալ կոնֆլիկտային տարածությունից։ Այս փուլում Փաշինյանի ցանկացած որոշում կհանգեցնի՝ Հայաստանի հովանավորների հետ հակասությունների»,- գրել է Ֆարհադ Մամեդովը։