twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ի՞նչ է կապում ԱՄՆ-ին և Հայաստանի ՊՆ-ի 513-րդ առանձին գումարտակին Caliber.Az-ի էքսկլյուզիվ

14 Օգոստոսի 2024 21:21

Caliber.Az-ի երկու բացառիկ նյութերը լայն քննարկում են առաջացրել տարածաշրջանային լրատվամիջոցներում։ Հրապարակումներնում լուսաբանվել է ԱՄՆ-ի ռազմատրանսպորտային ինքնաթիռների ժամանումը Հայաստան՝ սպառազինությամբ և անձնակազմով։ Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունը փորձել է հերքել այս տեղեկությունը, բայց ապարդյուն։

Դե ինչ, մեր տրամադրության տակ՝ ժամանած ամերիկյան ինքնաթիռների մասին հերթական փաստեր կան, որոնցով մենք կկիսվենք մեր ընթերցողների հետ։ Բայց սկզբի համար հիշեցնենք այս հարցի նախապատմությունը։

Ինչպես արդեն հաղորդել ենք, օգոստոսի 2-ին և 3-ին Ռումինիայում և Քաթարում գտնվող ամերիկյան բազաներից երկու ռազմական ինքնաթիռ ժամանել են հայկական «Զվարթնոց» օդանավակայան։ ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող «Boeing C-17» ռազմատրանսպորտային ինքնաթիռում, բացի ռազմական բեռներից, եղել է նաև մինչև 50 զինծառայողներից բաղկացած ԱՄՆ-ի բանակի անձնակազմ։

Հայաստանի զինված ուժերը ստացել են ամերիկյան նոր սպառազինություն. դիպուկահար հրացաններ, գիշերային տեսողության սարքեր, կապի ժամանակակից միջոցներ, հատուկ ջոկատայինների համար զրահաբաճկոններ, ԱՄՆ-ի բանակում կիրառվող հարձակողական փոքր անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև փոքր չափի ականներ և այլ զինամթերք։ Այս զինատեսակները Ուկրաինայում արդեն անցել են գործնական «փորձարկումներ» և հավելյալ մշակում են անցել ժամանակակից մարտական գործողությունների առանձնահատկությունների հաշվառմամբ։ Օրինակ, սաղավարտները և զրահաբաճկոնները հատուկ հարմարեցվել են ռուսական և խորհրդային նմուշի զենքի բեկորներից և հրազենից արդյունավետ պաշտպանվելու համար:

Բացի այդ, ինքնաթիռներից մեկը Հայաստան է բերել՝ Իրանի տարածքից հրթիռների և թռչող սարքավորումների հետագծերին հետևելու համար սարքավորումներ, որոնք տեղադրվելու են հայ-իրանական սահմանին։ Որպեսզի ուշադրություն չգրավել Ամերիկացի զինվորականների ներկայության վրա՝ Վաշինգտոնը և Երևանը ընտրել են հայկական ծագումով զինվորականների և նախկին ԽՍՀՄ-ի երկրներից ԱՄՆ ներգաղթած սլավոնական ու կովկասյան արտաքինով անձանց։

ԱՄՆ-ի դեսպանատան «հերքումին» համահունչ՝ հնչել են նաև հայկական կողմի պնդումներն այն մասին, որ ամերիկացի զինծառայողները օգոստոսի սկզբին լքել են «քարերի երկիրը»։ Սակայն կարևոր է նշել, որ հուլիսի 15-ից 24-ը Հայաստանում անցկացված «Eagle Partner 2024» զորավարժությունները և օգոստոսի սկզբին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռների ժամանումը՝ երկու բոլորովին տարբեր քեյսեր են։ Հետևաբար, պնդել, որ նրանք կարող էին երկիրը լքել զորավարժությունների ավարտից 9 (!) օր հետո՝ անկոռեկտ է։

Անցնենք նոր տվյալների. ներկայացված լուսանկարում ֆիքսվել են երկու երթուղիներ, որոնցով ԱՄՆ-ի զինված ուժերի ռազմական բեռը և անձնակազմը «Զվարթնոց» օդանավակայանից ի սկզբանե հասցվել են Երևանի արվարձանում տեղակայված Հայաստանի պաշտպանության նախրարության 513-րդ առանձին գումարտակ։

Մինչ ամերիկյան զինծառայողների ժամանումը, այս գումարտակում կար 300 մարդ։

Գումարտակի գտնվելու վայրի լուսանկարը (կադրը վերցված է բաց աղբյուրներից)։

Հարկ է ընդգծել երկու կարևոր կետ.

Առաջինը, այն ամենը, ինչ տեղի է ունենում Հարավային Կովկասի տարածաշրջանում, գտնվում է Ադրբեջանի լարված ուշադրության կենտրոնում, և մենք դա մեկ անգամ չէ, որ գործնականում ցույց ենք տվել։

Երկրորդը, հիշեցնենք հայկական կողմին. ռազմականացման քաղաքականության շարունակությունը՝ անկախ Ֆրանսիայի, Հնդկաստանի, Խաղաղության եվրոպական հիմնադրամի կամ ԱՄՆ-ի աջակցությունից, անխուսափելիորեն կհանգեցնի լուրջ հետեւանքների։ Հայաստանը չունի այն ռազմավարական խորությունը, որը թույլ կտար նման սադրանքներով մնալ անպատասխան։ Արդյունքում նա անխուսափելիորեն կբախվի նոր պարտությունների հետ։

Այս առումով տեղին է հիշեցնել նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը. «Եթե տեսնենք, որ Հայաստան փոխանցվող սպառազինությունը հասել է կրիտիկական մակարդակի, ապա այդ դեպքում թող ոչ ոք մեզանից չնեղանա։ Բոլորը գիտեն, թե ինչի ենք ընդունակ մենք, ինչի է ընդունակ մեր բանակը և որքան ուժեղ է մեր կամքը։ Մեզ ոչ ոք չի կարող դիմադրել»:

Մեր առաջին հրապարակման հակիրճ արձագանքից հետո Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը շարունակում է լռություն պահապանել։ Սակայն, հաշվի առնելով մեր կողմից բարձրացված հարցի կարևորությունը, մենք շարունակում ենք ԱՄՆ-ի դեսպանատնից սպասել մանրամասն և բովանդակալից մեկնաբանություն: Թե դուք պատասխանելու բան չունե՞ք։

Caliber.Az
Դիտումներ: 503

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանն ու Իսրայելը քննարկել են կապերի զարգացումը

246
12 Սեպտեմբերի 2025 09:31
2

Խաղաղությունը պահանջում է կամք Հայկական վերնախավերը և սահմանադրական հարցը

245
12 Սեպտեմբերի 2025 12:24
3

Պարտվածի հռետորաբանությունը Սարգսյանի երազանքները՝ իշխանության և իրական Հայաստանի մասին

231
12 Սեպտեմբերի 2025 15:32
4

Բաքվում քննարկել են՝ Ադրբեջանի և Չինաստանի միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը

225
12 Սեպտեմբերի 2025 09:12
5

Տնտեսության նախարարություն. Բաքվի և Աբշերոնի համար ծովի ջրի աղազրկման համակարգ կստեղծվի

224
12 Սեպտեմբերի 2025 08:57
6

Հայաստանի հին էլիտաները ընդեմ Բաքվի հետ խաղաղության Տեր-Պետրոսյանը երազում է ռևանշի մասին

221
12 Սեպտեմբերի 2025 17:15
7

2022 թվականի սեպտեմբերյան մարտեր. ինչպես Երևանին կանչեցին պատասխանատվության Ոչ վաղուցվա անցյալի ժամանակագրություն

221
12 Սեպտեմբերի 2025 17:33
8

Մեծ վերադարձ. 24 ընտանիք տեղափոխվել է Հադրութ ավան և Բադարա գյուղ

218
12 Սեպտեմբերի 2025 10:36
9

Ադրբեջանն ու ACWA Power-ը քննարկել են «կանաչ էներգետիկայի» նախագծերը

212
12 Սեպտեմբերի 2025 09:55
10

Յալչըն Ռաֆիևը մի շարք հանդիպումներ է անցկացրել Չեխիայում

209
12 Սեպտեմբերի 2025 16:41
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading