Քաղաքականություն
A+
A-
Իրանի խորհրդարանի փոխնախագահը ժամանել է Ադրբեջան
16 Մայիսի 2022 14:49
Մայիսի 16-ին Իրանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիկզադի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Նախչըվանի Ինքնավար Հանրապետություն։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այցի ընթացքում Իրանի խորհրդարանի փոխխոսնակը կհանդիպի՝ Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալըբովի հետ։ Հանդիպմանը կքննարկվեն փոխադարձ կապերի զարգացման հեռանկարները։
Այնուհետև Ալի Նիկզադը և պատվիրակությունը Նախչըվանից կմեկնեն Բաքու՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) խորհրդարանական վեհաժողովի 3-րդ նիստին։
Ադրբեջան կատարած երկօրյա այցի ընթացքում՝ Իրանի խորհրդարանի փոխխոսնակը նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի։
Caliber.Az
Դիտումներ: 140