Քաղաքականություն
A+
A-
Հաջիզադեն՝ Օլդին. Ձեր պնդումներում արդարություն և անաչառություն չկա
03 Մայիսի 2024 18:40
Ադրբեջանում մամուլը նույնքան ազատ է, ժողովրդավարական, կայուն և բարգավաճ, որքան Մեծ Բրիտանիայում:
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդի հայտարարությանը։
Նա նշել է, որ Ֆերգուս Օլդի խոսքերում բացակայում են արդարությունն ու անաչառությունը։ «Դեսպան, Ձեր պնդումները զուրկ են արդարությունից և անաչառությունից։ Դրանք կենտրոնացած են նեղ հեռանկարի վրա, որը չի ներառում համակողմանի դիտարկում Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատության նկատմամբ»,- ասվում է հրապարակման մեջ:
Հիշեցնենք, որ Ֆերգուս Օլդը X-ի իր էջում նշել էր, որ Ադրբեջանում լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակվում է։
Caliber.Az
Դիտումներ: 139