twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

ԵՄ-Հայաստան. ուղղություն դեպի մերձեցում Կրկնակի հատակով առաքելություն

03 Ապրիլի 2025 14:33

Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ Երևան կատարած այցի ընթացքում իր հայ գործընկեր Վահագն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ շուտով Հայաստան կայցելի Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալլասը։ Այցի ստույգ ժամկետը նա չի ճշտել, սակայն նշել է, որ  եվրոպական դիվանագիտության ղեկավարի այցի շրջանակներում նախատեսվում է քննարկել՝ Բրյուսելի եւ Երեւանի միջեւ նոր փաստաթղթի ստորագրման հետ կապված հարցեր։
 
Դժվար չէ կռահել, որ խոսքը գնում է Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության խորացումը նախատեսող նախագծի մասին։ Հիշեցնենք, որ Կալլասի Հայաստան այցի մասին տեղեկությունը լրատվամիջոցներում հայտնվեց դեռ տարվա կզբին։ Հաղորդվել է, որ եվրոպական դիվանագիտության ղեկավարը մտադիր է այցելել ինչպես Հայաստան, այնպես  էլ Ադրբեջան։
 
Եվրոպական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ընդգծել է Կայա Կալլասի առաջիկա այցի կարևորությունը և հաստատել, որ Հայաստանն ու ԵՄ-ն ակտիվորեն աշխատում են համագործակցության նոր օրակարգի վրա։ Նա նաև նշել է, որ առաջիկա ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհուրդը՝ երկողմ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները արտացոլող հագեցած և առաջնահերթ օրակարգ կունենա։
 
Հայաստանի բնակչության շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 51%-ը հավատում են՝ տեսանելի ապագայում երկրի Եվրամիությանը անդամակցելուն։ Նման ցուցանիշը մեծ չափով հանդիսանում է՝ Հայաստանի իշխանությունների վերջին տարիներին վարած արևմտամետ քաղաքականության հետևանք։
 
Հարկ է նշել, որ  Հայաստանի հետ ԵՄ-ի մերձեցումը շատ բանով պայմանավորված է Հարավային Կովկասի տարածաշրջանում Բրյուսելի աշխարհաքաղաքական շահերով։ Մինչդեռ, երբ Բաքուն նախընտրում է՝ ԵՄ երկրների հետ հարաբերությունները կառուցել երկկողմ շփումների հիման վրա։
 
Եվրամիությունը պարբերաբար ընդգծում է, որ տարածաշրջանում նրա քաղաքականության առաջնահերթությունը մնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ անցյալ տարվա դեկտեմբերին Կայա Կալլասը Մալթայում ԵԱՀԿ նախարարական ֆորումի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ՝ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ։ Այս հանդիպումների ընթացքում քննարկվել են՝ ինչպես երկու երկրների հետ ԵՄ-ի համագործակցության հեռանկարները, այնպես  էլ խաղաղ կարգավորման հարցերը։
 
Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո, Կալլասը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում թողել է բավականին լավատեսական հայտարարություն. «Այսօր ես շատ լավ հանդիպում ունեցա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Մենք քննարկեցինք Եվրամիության և Ադրբեջանի համագործակցությունը և Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ես պատրաստ եմ աջակցել՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը ուղված բոլոր ջանքերին»։
 
Թվում է, թե եվրոպական դիվանագիտության ղեկավարի հայտարարությունները համապատասխանում են Բաքվի խաղաղ օրակարգին։ Սակայն գործնականում Եվրամիությունը հաճախ ցուցաբերում է միակողմանի մոտեցում, կենտրոնանալով առավելապես Հայաստանի շահերի վրա։ Հարավային Կովկասում ԵՄ-ի նման ոչ անաչառ քաղաքականությունը անցկացվել է նաև եվրոպական դիվանագիտության նախորդ ղեկավար Ժոզեպ Բորելի օրոք, որը հայտնի է իր բացահայտ հայամետ դիրքորոշմամբ։ Բազմաթիվ փաստեր վկայում են Ադրբեջանի նկատմամբ ԵՄ-ի արտաքին քաղաքականության ծառայության նախկին ղեկավարի կողմնակալ վերաբերմունքի մասին՝ ինչը, ըստ էության, արտացոլում է Եվրամիության ընդհանուր գիծը տարածաշրջանում։
 
Հույս դնել նրա վրա, որ Կայա Կալլասի նշանակմամբ Հարավային Կովկասում Եվրամիության քաղաքականությունը արմատապես կփոխվի՝ չփազանց միամտություն է։ Ակնառու օրինակներից մեկը՝  այս տարվա հունվարին հայտարարված Կալլասի սեփական նախաձեռնությունն է՝ Հայաստանում ԵՄ-ի հետախուզական առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգելու մասին։ Այս առաքելությունը Ադրբեջանի կողմից բազմիցս մեղադրվել է լրտեսական գործունեություն իրականացնելու և տարածաշրջանային կայունությունը խաթարելու մեջ։ Սակայն այս լուրջ բողոքները չեն ազդել Բրյուսելի որոշման վրա. ԵՄ-ի խորհուրդը  առաքելության մանդատը երկարաձգել է մինչև 2026 թվականը՝ 44 միլիոն եվրոյի ավելացված բյուջեով: Պաշտոնական Բաքուն բազմիցս դժգոհություն է հայտնել եվրոպացի լրտեսների գործունեության առնչությամբ։ Նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է, որ առաքելության երկարաձգումը չի համաձայնեցվել Ադրբեջանի հետ։ 2024 թվականի դեկտեմբերին ՀՊՀՌԸ-ին (Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերություն) տված հարցազրույցում հիշեցրել է, որ Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի պայմաններից մեկն է հանդիսանում երրորդ երկրների զինված կազմավորումները սահմանին տեղակայելուց հրաժարվելը։
 
«Այսպես կոչված եվրոպացի դիտորդների քողի տակ սահմանին ստեղծվել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք: Հայաստանի և Եվրամիության միջև պայմանավորվածության համաձայն՝ ԵՄ-ի առաքելությունը սահմանին տեղակայված է պլանային պարեկություն իրականացնելու և իրավիճակի մասին զեկուցելու, սահմանամերձ շրջաններում կայունությանը նպաստելու համար»,- նշել է պետության ղեկավարը։
 
Բացի այդ, Բաքուն պայմանական սահմանին զինված սադրանքների թվի աճը դիտարկում է որպես եվրոպական առաքելության գործունեության անմիջական հետեւանք։ Չնայած հիմնավորված պահանջներին՝ ԵՄ-ի Գերագույն հանձնակատարի գրասենյակը հետևողականորեն մերժում է ցանկացած մեղադրանքը եվրաառաքելության դեմ, անտեսելով  լարվածության ակնհայտ աճը նրա ներկայության գոտում։
 
Քննադատություն է հնչում նաև «Խաղաղության եվրոպական հիմնադրամի» հասցեին, որի միջոցով ակտիվորեն ֆինանսավորվում է Հայաստանի ռազմականացումը։ Այս աջակցությունը հայ հասարակության մեջ բորբոքում է ռեւանշիստական տրամադրություններ և մեծացնում է Հարավային Կովկասում հակամարտության նոր սրման ռիսկերը։
 
Կասկածից վեր է, որ Կայա Կալլասի առաջիկա այցը Հայաստան միայն կամրապնդի Երեւանի պատրանքները եվրաինտեգրման հեռանկարների վերաբերյալ։ Սա զարմանալի չէ. Հայաստանը ի դեմս Բրյուսելի գտել է նոր «մեծ եղբայր»։ Սակայն Երևանում, ըստ երևույթին, անտեսում են ակնհայտը՝ ԵՄ-ի տարածաշրջանային ֆորպոստի կարգավիճակը չի երաշխավորում Հայաստանի անդամակցությունն այս կառույցին ոչ միջնաժամկետ, ոչ երկարաժամկետ հեռանկարում:
 
Այս իրողությունն ակնհայտ է տարածաշրջանի բոլոր երկրների համար, բացի բուն Հայաստանից։ Միևնույն ժամանակ, երբ Երևանում տիրում է էյֆորիա Արևմուտքի հետ մերձեցման առնչությամբ՝ եվրոպացի հովանավորներն ակտիվորեն իրագործում են Հարավային Կովկասում կայունության ապահովման խնդիրների հետ հաճախ հակասող իրենց ռազմավարական շահերը։
 
Դատելով ընթացիկ դինամիկայից՝ Հայաստանի կռահումը շուտով չի գա։

Caliber.Az
Դիտումներ: 250

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ադրբեջանն ավարտում է դեպի Խանքենդի նոր ճանապարհի շինարարությունը Վիթխարի հանգույցներով / ԼՈՒՍԱՆԿԱՐ / ՏԵՍԱՆՅՈՒԹ

274
21 Ապրիլի 2025 12:35
2

Մեծ վերադարձ. ավելի քան 200 մարդ վերադառնում է Սարըջալը և Բալլըջա գյուղեր

261
21 Ապրիլի 2025 11:36
3

Հայաստանը և ինքնության վնասվածքները Ալբերտ Իսակովը Caliber.Az-ում

194
23 Ապրիլի 2025 09:38
4

Իգդիրի բնակիչները հարգել են հայկական ահաբեկչության զոհերի հիշատակը

191
23 Ապրիլի 2025 11:17
5

Հարությունյանը Խոջալուի դեպքերը որակել է որպես Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենամեծ ողբերգություն

146
22 Ապրիլի 2025 09:29
6

Բայրամով. Աշխարհի բոլոր երկրները ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս Այդ թվում՝ Հայաստանը

137
21 Ապրիլի 2025 09:14
7

Ադրբեջան - Չինաստան. երեկ, այսօր, վաղը Թեյմուր Աթաևի ակնարկը

123
23 Ապրիլի 2025 23:10
8

ԵՄ լրտեսական առաքելությունը

104
23 Ապրիլի 2025 09:17
9

Ատելության լաբորատորիա Հայաստանը որպես փորձադաշտ արեւմտյան ռազմական մեքենայի համար

97
22 Ապրիլի 2025 17:14
10

2023 թվականի ապրիլի 23-ը և «Լաչին» անցակետը. վերջին ճեղքի վերացումը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

97
24 Ապրիլի 2025 09:21
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading