twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայկական հատուկ գործողությունների ուժերը և բարձր լեռնային պատրաստում Հնդկաստանում Աշխարհաքաղաքական և ռազմական ասպեկտներ

03 Ապրիլի 2025 11:17

Հայաստանի զինվորական պատվիրակության Հնդկաստան այցի հետ կապված վերջին իրադարձությունները և Հիմալայների բարձր լեռնային բազայում՝ Հայաստանի նորաստեղծ Հատուկ գործողությունների ուժերի (ՀԳՈւ) պատրաստման հնարավորության քննարկումը ցույց են տալիս՝ հայկական ռազմական դոկտրինի վերափոխման վեկտորը։ Փորձի փոխանակման և մարտավարական մոտեցումների ուսումնասիրման ֆորմալ կողմի հետևում թաքնված են ավելի խորը աշխարհաքաղաքական և ռազմավարական նկատառումներ։ Հայաստանը փորձում է փոխհատուցել իր զինված ուժերի համակարգային թուլությունը՝ 2020 թվականի Երկրորդ ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունից և 2022 թվականի սեպտեմբերյան բախումներից հետո՝ հույսը դնելով շարժական, կոմպակտ և լեռնային պայմաններին հարմարեցված ստորաբաժանումների զարգացման վրա։
 
Հայկական ռազմական քաղաքականության հնդկական վեկտորը
 
Հայկական հատուկ ջոկատայինների հնդկական էլիտար «Շատրուջիտ» բրիգադ այցը և «High Altitude Warfare School»-ում (HAWS)  հնարավոր պատրաստության քննարկումը դարձել է՝ ռազմական ոլորտում երկու երկրների մերձեցման ևս մեկ ցուցիչ։ Միջազգային ասպարեզում մանևրելու տարածքի կրճատման պայմաններում Երևանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր ռազմական գործընկերությունը՝ հեռանալով Ռուսաստանից կախվածությունից:
 
Հնդկաստանի, որպես գործընկեր ընտրությունը պատահական չէ։ Նյու Դելին Հարավային Կովկասը դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության հեռանկարային ուղղություն, հատկապես Ադրբեջան-Թուրքիա ուժեղացող տանդեմի և Պակիստանի հետ այդ երկրների ռազմական համագործակցության համատեքստում։ Հայաստանը այդ կառուցվածքում հանդես է գալիս որպես պոտենցիալ տարածաշրջանային դաշնակից, թեև շատ սահմանափակ հնարավորություններով:
 
Լեռնային պատերազմը որպես նոր առաջնահերթություն
 
Հայկական բանակի առջեւ դրված է՝ լեռնային տեղանքում  մարտական գործողությունների առանձահատուկ պայմաններին հարմարվելու խնդիր։ Կովկասյան ռելիեֆը, որտեղ գերակշռում են  բարդ, վտանգավոր ձնահոսքային և անմատչելի տարածքները՝ մարտիկներից պահանջում է ոչ միայն ֆիզիկական տոկունություն, այլ նաև  լեռներում մարտական գործողություններ վարելու հատուկ հմտություններ: Հնդկաստանի փորձն այս ոլորտում կարող է օգտակար լինել Հայաստանի զինված ուժերի համար։
 
Ի սկզբանե լեռնադահուկային դպրոցի հիման վրա ստեղծված Գյուլմարգի HAWS ռազմական ուսումնական կենտրոնը այսօր հանդիսանում է՝ բարձր լեռնային պայմաններում մարտական գործուղություններ անցկացնելու հնդկական պատրաստման դրոշակակիրը: 11-շաբաթյա դասընթացը ներառում է ինչպես բազային օդընտելացում, այնպես  էլ մագլցելու, կենդանի մնալու, սառցադաշտերի վրայով շարժվելու և դժվարին միջավայրում հատուկ տեխնիկա օգտագործելու գործնական աշխատանք: Նախկինում HAWS-ում պատրաստում են անցել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի զինծառայողները։
 
Ծրագրի լիարժեք գործարկման դեպքում հայ զինվորականները ոչ միայն կկարողանան տիրապետել այդ հմտություններին, այլ նաև պոտենցիալ փոխազդեցություն ունենալ հնդկական Para SF և Garud  էլիտար ստորաբաժանումների հետ: Սա նրանց հնարավորություն կտա որդեգրել՝ իրենց ռելիեֆով Հարավային Կովկասի նման Ջամու և Քաշմիր տարածաշրջանի մշտական լարված պայմաններում կիրառվող մարտավարական սխեմաներ։
 
Ռազմաքաղաքական ենթատեքստ. Հնդկաստան, Թուրքիա և «ազդեցության կշիռ»
 
Հնդկական ռազմական հրատարակությունների, մասնավորապես «Defense Research Wing»-ի հրապարակումների վերլուծությունը մատնանշում է՝ տեղի ունեցողի կարևոր ռազմավարական ենթատեքստի վրա: Հնդկաստանի մասնակցությունը հայկական հատուկ ջոկատայինների պատրաստմանը մեկնաբանվում է որպես Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան տարածաշրջանային «առանցքը» հավասարակշռելու ուղությամբ քայլ։ Այս երեք երկրներն իսկապես զգալիորեն ամրապնդել են իրենց ռազմական կապերը՝ ներառյալ համատեղ զորավարժություններ, տեխնոլոգիաների փոխանակում և պաշտպանական արդյունաբերության համակարգում: Ի պատասխան՝ Հնդկաստանը ձգտում է Հարավային Կովկասում իր ազդեցությունը ուժեղացնել Հայաստանի միջոցով։ Երևանի աջակցությունը Նյու Դելիին թույլ է տալիս ոչ միայն ցուցադրել աշխարհաքաղաքական սուբյեկտիվություն, այլ նաև մեր տարածաշրջանը օգտագործել որպես Պարսից ծոցից մինչև Կենտրոնական Ասիա ծավալվող ավելի լայն ռազմավարական աղեղի տարր:
 
Բացի այդ, Հնդկաստանի պաշտպանական արդյունաբերությունը հետաքրքրություն է դրսևորում լեռնային ռելիեֆի համար օպտիմիզացված բարաժավորող զինամթերք և այլ տեխնիկա Հայաստան արտահանելու նկատմամբ: Սա կարող է մասամբ փոխհատուցել Հայաստանի թուլությունը հրետանային աջակցություն տրամադրելու պայմաններում, երբ ավիացիոն ծածկույթն անհասանելի է կամ անարդյունավետ:
 
Հեռանկարներ հայկական ՀՆՈՒ-ի համար. պրագմատի՞զմ, թե՞ պատրանք
 
Հայկական ՀՆՈՒ-ի համակարգված զարգացումը պահանջում է ոչ միայն նախապատրաստվածություն, այլ նաեւ կիրառման հստակ դոկտրին։ Հնդկաստանում լեռնային պատրաստումը կարող է անհրաժեշտ մարտավարական հմտություններ տալ, բայց առանց զինված ուժերի ընդհանուր կառուցվածքին ինտեգրվելու, համապատասխան նյութատեխնիկական և տեխնոլոգիական աջակցությանը, այդ ստորաբաժանումների արդյունավետությունը կմնա սահմանափակ:
 
Առավել ևս, արտերկրում ուսուցանելը՝ ընդամենը առաջին քայլն է։ Դժվարությունը կայանում է՝ ձեռք բերված գիտելիքները մարտական գործողությունների    կոնկրետ թատերաբեմի իրողություններին հարմարեցնելու մեջ: Առանց սեփական ուսումնական կենտրոնի, ռոտացիոն մեխանիզմների և հրահանգիչների կորպուսի՝ Հայաստանը ռիսկ է անում կախված մնալ արտաքին գործընկերներից:
 
Եզրակացություն
 
Հնդկական լեռնային պատրաստման հարթակ Հայաստանի մուտքը արտացոլում է նրա՝ ռազմական ռազմավարության փոխակերպման ավելի խորը գործընթացներ, քայքայվող գլոբալ անվտանգության պայմաններում նոր հենարաններ գտնելու ձգտում։ Հնդկաստանը իր հերթին, այդ շահագրգռվածությունը օգտագործում է որպես իր ազդեցությունը ընդլայնելու և իր կողմից որպես թշնամական ընկալվող դաշինքը (Բաքու-Անկարա-Իսլամաբադ) զսպելու սեփական խաղի մաս։
 
Սակայն առանց բանակի ողջ կառուցվածքի համակարգային բարեփոխման և մասնատված մոտեցումից հրաժարվելուն, նույնիսկ ամենաորակյալ արտասահմանյան ուսուցումը չեն բերի ակնկալվող արդյունքների։ Ներկա փուլում խոսքը գնում է, ավելի շուտ, խորհրդանշական ակտի և կետավոր  հզորացման, այլ ոչ թե տարածաշրջանում ուժերի հարաբերակցության իրական փոփոխության մասին, որտեղ բոլոր չափանիշներով գերակայում են Ադրբեջանի Զինված ուժերը։

Caliber.Az
Դիտումներ: 616

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Թեհրանի հռետորաբանությունը և Երևանի երկընտրանքը Ռավանդի-Ֆադային և Բորոդկինը՝ Caliber.Az կայքում

135
17 Հունվարի 2026 17:56
2

Ադրբեջանը Դավոսի հարթակում. երկխոսության ոգին Թեյմուր Աթաևի ակնարկը

129
20 Հունվարի 2026 22:57
3

Իլհամ Ալիևը հարգանքի տուրք է մատուցել Հունվարի 20-ի զոհերի հիշատակին ԼՈՒՍԱՆԿԱՐ

128
18 Հունվարի 2026 19:04
4

Փորձագետ. Ադրբեջանը զգալիորեն մեծացրել է դեպի Եվրոպա էներգամատակարարումները

118
19 Հունվարի 2026 13:01
5

Վրաստանն ավարտում է Ադրբեջանի և Հայաստանի համար ռազմավարական մայրուղիների կառուցումը

103
19 Հունվարի 2026 14:21
6

Ադրբեջանցի ըմբիշները 2025 թվականին նվաճել են 65 ոսկե մեդալ

93
19 Հունվարի 2026 12:48
7

Սև հունվար. ամեն ինչ հիշում ենք, ոչինչ չենք մոռանա Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

87
20 Հունվարի 2026 14:04
8

Մեհրիբան Ալիևան գրառում է արել Հունվարի 20-ի ողբերգության կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

87
20 Հունվարի 2026 11:09
9

Հունվարի 20-ի նահատակների հերոսությունը չի մոռացվի. Մեհմեթ Գիյաս Ազերթուրք

81
19 Հունվարի 2026 11:19
10

Դուգինի եվրասիականությունը առանց դիմակների Փիլիսոփայի կայսերական սինդրոմը

81
19 Հունվարի 2026 19:19
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading